15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչու ՀՅԴ-ը չի պահանջում նախագահի հրաժարականը. Ռուստամյանի ակնարկը՝ քառյակին /վիդեո/

 ՛՛Ամբողջական իշխանափոխությունը, մենք շատ հստակ ասել ենք, դրա անհրաժեշտ պայմանն, իհարկե, ռեժիմի փոփոխությունն է մարդկանց, ովքեր ի վիճակի չեն կատարել համակարգային փոփոխություններ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար, ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանը՝ բացատրելով, թե ինչ է նշանակում Գերագույն մարմնի նիստում ընդունված որոշումը, որ ՀՅԴ-ը վերահաստատում է երկրում համակարգային, ամբողջական իշխանափոխություն իրագործելու դիրքորոշումը: ՛՛Բայց մենք պիտի համոզված լինենք, որ մարդկանց փոփոխությունից հետո տեղի կունենա  համակարգի այնպիսի փոփոխություն, որ նույնը չկրկնվի: Մենք դա ասում ենք՝ ելնելով մեր դառը փորձից: Տեսել ենք, որ փոխվել են մարդիկ, բայց համակարգի մեջ էական փոփոխություններ տեղի չեն ունեցել և ժողովուրդը մնացել է չբավարարված՛՛,-հավելեց նա:

Ռուստամյանը նշեց, որ իհարկե նախագահի հրաժարականը քառյակի ներսում էլ քննարկվում է, սակայն իրենք ուզում են հասկանալ, թե արդյոք դրանից հետո էլ նույն վիճակը չի լինի երկրում: ՛՛Եթե չկա այդպիսի երաշխիք, մենք համարում ենք, որ դա ինքնանպատակ քայլ է, և չի հանգեցնելու մեր ուզած իշխանափոխությանը: Մենք չենք ընդունում այն մոտեցումը, որ հանենք, մենք կգանք, լավ կլինի՛՛:

Ինչ վերաբերում է քառյակին, ապա ՀՅԴ խմբակցության քարտուղար, ԳՄ անդամ Աղվան Վարդանյանը շեշտեց, որ քառյակը կա, գործում է, ապրիլի 25-ին նիստ է անելու: Միաժամանակ պատգամավորները հայտնեցին, որ ոչ իշխանական քառյակում էլ խորհրդարանական համակարգին անցնելու ու հայ-թուրքական արձանագրություններւ ետ կանչելու հետ կապված տարբեր դիրքորոշումներ կան: ՛՛Մենք այստեղ տարբերություն չենք տեսնում քաղաքական ուժերի միջև, թե ով չի ընդունում: Մեզ համար ինչ տարբերություն, թե ով չի ընդունում մեր յոթ կետերը: Եթե որևէ քաղաքական ուժ դա չի ըդնունում, ես երկարաժամկետ համագործակոցւթյան հեռանկար ռազմավարական առումով տեսնում եմ շատ վտանգված: Քանի որ խնդիր է առաջանում՝ ինչու չի ընդունում այդ քաղաքական ուժը այն հարցը, որով մենք ասում են, որ ընտրությունների արդյունքում ով որ հաղթել է, ամեն ինչ ստանա, ով չի հաղթել, ոչինչ չստանա՛՛,-ասաց Ռուստամյանն ու նկատեց, որ այդ յոթ կետերը հենց դրան են ուղղված, որ պարտվողը կարողանա ազդել մեծամասնության վրա: ՛՛Պիտի տրվի ընդդիմությանը հնարավորություն՝ ազդեելու որոշումների կայացման վրա՛՛:

Նա չնշեց, թե կոնկրետ որ ուժերն են դեմ այս կետերին, սակայն իր համար կասակածելի է, թե ինչու որևէ ուժ դա չի ցանկանում ընդունել: Սակայն, նրա խոսքով, սա խոչընդոտ չպիտի լինի, որ այս քաղաքական ուժերը միասնական օրակարգ չունենան ու որոշ հարցերի շուրջ միասնական չլինեն: ՛՛Ընդդիմության տեղ տալով՝ քաղաքական համակարգը կհավասարկշռվի, դրան է ուղղված մեր յոթ կետերը: Մարդիկ չեն ուզում, որ իշխանությունը փոքրանա, որովհետև իրենք ենթադրում են, որ հարմար առիթ է, որ իրենք գան ու այդ իշխանությունն օգտագործեն ի շահ իրենց: Այ սրան ենք մենք դեմ, մենք չենք ուզում, որ հիմա էլ մի ուրիշը գա ու այդ հզոր լծակներն օգտագործի՛՛: Ռուստամյանը վտանգավոր է համարում այն, եթե մի ուժ չի ցանկանում այդ պայմաններն ընդունել: 

Շարունակությունը՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ