”Յուրա Մովսիսյանը շատ ուժեղ հարձակվող է”. Արտյոմ Ձյուբա
Ռուսական ”Ռոստով” ֆուտբոլայինակումբի կողմից վարձակալված ”Սպարտակի” հարձակվող Արտյոմ Ձյուբան, ով աչքի է ընկնում մի շարք գոլերով, Sport-Express-ի հետ զրույցում խոսել է Յուրա Մովսիսյանի հետ հնարավոր համագործակցության մասին:
-Յուրան լավ է տիրում գնդակին, բայց նա այլ հաղթաթղթեր եւս ունի: Նա շատ ուժեղ հարձակվող է, հիանալի արագությամբ, հատկապես մեկնարկային, եւ 2 ոտքերով էլ կարողանում է հիանալի հարվածներ կատարել: Նրան տարածություն է պետք եւ փակ եւ ազատ գոտիներ չտվող թիմերի դեմ խաղերում նրա համար դժվար է լինում ցուցադրել իր լավագույն որակները: Հնարավոր է` Մովսիսյանին պետք է այնպիսի թիմակից, ինչպիսին ժամանակին Ալեքսն էր, ով կարողանում էր ցանկացած պահի, կարծես ձեռքով հիանալի փոխանցում կատարել Վելիտոնին:
-Գունկոն օգտագործում է 2 հարձակվողներով տակտիկան: Կկարողանայի՞ք խաղալ Մովսիսյանի հետ:
-Կարծում եմ` այո: Առավել եւս, որ նախկինում մենք արդեն խաղացել ենք միասին: Մեզ համար նույնիսկ հարմար էր համագործակցելը: Մեր խաղի արդյունքում առաջանում էին ազատ գոտիներ, որոնք էլ հնարավոր է օգտագործել:
Ժամանակակից ֆուտբոլում շատ կան այնպիսի թիմեր, որտեղ 1 մեծ հարձակվող կա, իսկ մյուսը արագ է եւ ճկուն: Նրանք լրացնում են իրար, եւ կարծում եմ, որ դա վտանգավոր զենք է: