15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ազատամարտիկները առանձին քաղաքացիներ են՝ իրենց քաղաքական հայացքներով /վիդեո/

“Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի” հանձնախմբի նախագահ, ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում խոսեց ազատամարտիկների քաղաքական շարժում ստեղծելու և կուսակցությունների հետ միավորվելու ծրագրի մասին:

Հիշեցնենք, որ ազատամարտիկների ռազմադաշտային խորհուրդը ամեն հինգշաբթի իրազեկող հանրահավաքներ էր անցկացնում՝ Ազատության հրապարակում, որին գումարվում էին նաև մարզային հանդիպումները:

Դեկտեմբերին կայացած վերջին հանրահավաքի ժամանակ Ռազմադաշտային խորհուրդը հայտարարեց, որ իրենք առայժմ կբավարարվեն մարզային իրազեկող հանդիպումներով և ամենշաբաթյա հանրահավաքներին կանցնեն միայն փետրվարից: Դեռևս այդ հանրահավաքները չեն անցկացվում:

 “Ազատամարտիկները նախ և առաջ առանձին քաղաքացիներ են, ամեն մեկը կարող է ունենալ իր քաղաքական հայացքները: Մեկը կարող է դաշնակ լինի, մեկը ԱԻՄ-ական, մյուսը Հանրապետական, բայց որպես քաղաքական շարժում այդպիսին չպիտի լինեն”,-նշեց Գագիկ Սարուխանյանը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ