16 Նոյեմբերի, Կիրակի, 2025
KFC

Զոհված զինվորի ընտանիքը բնակվում է կիսախարխուլ տնակում. Շիրակ կենտրոն/վիդեո/

Ներկայացնում ենք “Շիրակ կենտրոն”-ի կողմից մեզ տրամադրված հերթական դաժան պատմությունը.

Գյումրու տնակային ավանների վաղուց շարքից դուրս եկած տնակներում ավելի քան քառորդ դար բնակվում են հարյուրավոր ընտանիքներ, ովքեր ընդգրկված չեն պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակաների հերթացուցակներում: Տասնյակ ընտանիքների հերթացուցակներում չհաշվառելու պատճառներից մեկն էլ այն է, որ երկրաշարժի հետևանքով սեփական բնակարաններ չեն կորցրել: Նրանց թվում տասնյակ ընտանիքներ էլ երկրաշարժի պահին բնակվել են վարձով: Թեև այդ ընտանիքներից շատերն իրենց նախկին աշխատավայրերում ընդգրկված են եղել բնակարանային հերթացուցակներում, սակայն նրանց բնակարաններ ստանալու իրավունքները չեն պահպանվել: Պետության կողմից այսպիսի կարգավիճակ ունեցող ընտանիքների կացարանային պայմանների բարելավման որևէ ծրագիր գոյություն չունի:

Ներկայացվող տեսանյութը Արցախում, պարտադիր զինվորական ծառայության ընթացքում, զորացրվելուց ընդամենը 15 օր առաջ, թշնամու դիպուկահարի կրակոցից զոհված զինվորի ընտանիքի բնակարանային ծանր պայմանների մասին է:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ