Գիտեմ, որ Երևան այլևս չեմ գա, ինձ կբերեն. այսօր Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրն է
Այսօր ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրն է: Հայ ժողովուրդը երբեք չի մոռանա իր հերոս զավակին:
Թաթուլ Կրպեյանը ընկավ քաջի մահով՝ 1991թ. ապրիլի 30-ին՝ “Օղակ»” գործողության ժամանակ։
Թաթուլը ծնվել է 1965թ. ապրիլի 21-ին Հայաստանի Թալինի շրջանի Արեգ գյուղում։ Տարրական և միջնակարգ կրթությունն ստացել է Թալինի Տեխնիկական դպրոցում, որն ավարտել է գերազանցությամբԽորհրդային Միության բանակում ծառայելուց հետո ընդունվել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետ։ Համալսարանի չորրորդ կուրսում Թաթուլը միացել է Հայկական ազատագրական շարժմանը։ Թաթուլը այդժամ անգամ կարևորում էր ուսումը և այդ օրերին պատմություն էր դասավանդում Գետաշենի երկու դպրոցներում։ Թաթուլը նաև Արցախը Հայաստանի հետ վերամիավորելուն ուղղված “Միացում” կազմակերպության անդամ էր։
1990թ. սեպտեմբերին Թաթուլը մեկնեց Արցախ, որտեղ վիճակը շարունակում էր վատանալ։ Իր իսկ հիմնած զինված խմբով 1990թ. սեպտեմբերից մինչև 1991թ. մայիս ղեկավարել է Գետաշենի ենթաշրջանի (Գետաշեն-Մարտունաշեն) ինքնապաշտպանությունը՝ ընդդեմ ադրբեջանական զինված ուժերի և ոստիկանական խմբավորումների։ Հիրավի, թեժ էին մարտերը սակայն քաջ հայորդին վայրկյան անգամ չէր մտաժում հող զիջելու մասին։ Թաթուլն ասում էր. “Ինչո՞ւ եք վախենում մահից։ Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնելու։ Հողի, ազգի համար։ Ես ոչ մի անգամ չեմ գնա Երևանի օդանավակայանում իջնեմ, ասեմ՝ Գետաշենը հանձնեցի։ Ես այստեղ կը մեռնեմ, այդ բանը չեմ անի..”։ Վերջին անգամ, երբ գալիս է Երևան, գնալիս ասում է հետևյալը. “Գիտեմ, որ Երևան այլևս չեմ գա, ինձ կբերեն…”։
Ազգային հերոս պատվին երգեր են հյուսվել: Թաթուլի անունը խորհրդանիշ է յուրաքանչյուր հայի համար