08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Օբաման ազդեցիկ հայտարարություն է անելու Ցեղասպանության հետ կապված. ԱՄՆ դեսպան

՛՛Այն, ինչ Հայկ Դեմոյանը և թանգարանն անում է բոլորին իրազեկելու ուղղությամբ, ուղղված է մարդկանց կրթելուն, այդ է պատճառը, թե ինչու եմ այստեղ, սա նրա ճիգերն են մադկանց իրազեկելու, կրթելու համար՛՛,-այսօր Ցեղասպանության թանգարանում  նոր ցուցահանդես-սրահի բացման ժամանակ Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

Հարցին, թե ԱՄՆ Սենատի հանձնաժողովի հայտարարությունը արդյոք կոչ էր աշխարհին չլռելու, դեսպանը պատասխանեց. ՛՛Այս տարի ապրիլի 24-ին նախագահը հայտարարությամբ է հանդես գալու: Պետքարտուղար Քերին և նախագահ Օբաման շատ լավ տեղյակ են այս իրադարձությունների մասին, և իրենք կորոշեն, թե ինչպես են հայտարարություն անելու՛՛:

Սակայն դեսպանը վստահեցրեց, որ հայտարարությունը լինելու է ՛՛շատ ազդեցիկ, որ ընդունվում է այն փաստը, որ մեկ ու  կես միլիոն հայեր են կոտորվել”:

“Շատ ուժեղ հայտարարություն է անելու, բայց թե ինչ խոսքեր է օգտագործելու, ես իր փոխարեն չեմ կարող ասել՛՛,-նկատեց պարոն Հեֆերնը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ