22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ո՞վ է բողոքում՝ մի երկու տնօրեն-մնօրե՞ն. Արսեն Թորոսյան. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարարի հետ «Իմ քայլը» խմբակցության հանդիպմանը ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը հարցրել է` երբ նշանակվել եք նախարար, երկրի բարձրագույն ղեկավարությունը տեղյա՞կ է եղել, որ Արսեն Թորոսյանը ղեկավարում է «ՄԻԲՍ» կենտրոնը, եւ հիմա տեղյա՞կ է, որ այդ կենտրոնի պետպատվերի փաթեթը զգալիորեն աճել է: Թորոսյանն ասել է՝ այո, վարչապետը տեղյակ է եղել, ապա բացատրել է, որ պետպատվերը բոլորի համար է աճել. ««ՄԻԲՍ»-ում տարեկան շրջանառությունը 600 միլիոն դրամ է, որի մեջ պետպատվերը կազմում էր 25 միլիոն։ Առողջապահության նախկին նախարար Ալթունյանն ամբողջովին կտրեց, հիմա պետպատվերը 59 միլիոն է, ինչը փաստացի կազմում է մեր շրջանառության 10 տոկոսը»։

Եվ հավելել է, որ «ՄԻԲՍ»-ի հետ իր կապն այն է, որ տնօրենն իր կինն է: Լոռվա պատգամավորներից մեկը բարձրացրել է Վանաձորի հիվանդանոցներից մեկի փակման հարցը, տեղեկացրել, որ հիմա այդ առնչությամբ բողոքի ցույց է ընթանում։

Սպասում են Ձեր պատասխանին, ես պետք է զանգեմ, փոխանցեմ Ձեր պատասխանը՝ ասել է պատգամավորը։ Թորոսյանն ասել է. «Վանաձորում հիմա գիգանտ հիվանդանոց կա, ասում են` «Տաշիրն» է նորոգել, իրականում «Տաշիրը» միայն ծննդատունն է նորոգել, ու մենք ուզում ենք բոլոր մնացյալ հիվանդանոցները հավաքել այդ մի հիվանդանոցի տակ։ Ո՞վ է բողոքում՝ մի երկու տնօրեն-մնօրե՞ն»։ Հարցրել է նա՝ չխոսելով գործազրկության հեռանկար «ունեցող» բուժանձնակազմի մասին:

Հարց են տվել նաեւ «Գր. Լուսավորիչ» ԲԿ-ի դիալիզի «պատմության» մասին, որտեղ կոռուպցիայի էլեմենտ կա, եւ տենդերը հաղթողի հետ պայմանագրի կնքումը կասեցված է: Թորոսյանն ասել է. «Քննություն է գնում, եւ ես ոչինչ չեմ կարող այս պահին ասել»: Ի դեպ, հաջորդ շաբաթ «Իմ քայլը» կանչելու է ոստիկանապետին՝ ցույց տալու, որ նրանք եւս վերահսկվելու են ԱԺ-ի կողմից։ Մեր տեղեկություններով` առաջիկայում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին էլ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողով կկանչեն»:

Նյութն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ