08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Այսօր մեռելոց է

Հայ առաքելական սուրբ եկեղեցու բոլոր հինգ տաղավար տոներին հաջորդող օրը մեռելոց է:

Երեկ, ապրիլի 20-ին նշեցինք  Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, որը կոչվում է նաև Զատիկ և նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Երեկ տոնի կապակցությամբ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում մատուցվեց զատկական սուրբ պատարագ:

Իսկ այսօր ննջեցյալների հիշատակության օրն է` մեռելոց: Բոլոր եկեղեցիներում հանգուցյլաների հոգիների խաղաղության համար կմատուցվի հոգեհանգստյան Ս. Պատարագ, որից հետո մարդիկ կարող են այցելել իրենց հարազատների շիրիմներին:Հեգևորականները բազմիցս զգուշացրել են, որ բուն տոնի օրը գերեզման գնալը խորհուրդ չի տրվում:

Այսօր Հայաստանում հայտարարված է ոչ աշխատանքային օր: 

Հիշեցնենք, որ 2008 թվականի հունիսի 26-ի կառավարության նիստում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկով, որոշում է ընդունվել, ըստ որի` հիմք ընդունելով “Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը տաղավար տոներին հաջորդող մեռելոց հիշատակի օրը հայտարարվում է ոչ աշխատանքային:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ