19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Հովիկ Աբրահամյանը հանդիպեց “Դ!եմ եմ” -ի ցուցարարներին /ֆոտոշարք/

Րոպեներ առաջ ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց նախագահական նստավայրի դիմաց բողոքի ակցիա իրականացնող “Դ!եմ եմ ” նախաձեռնության անդամներին:

“Ես Ձեզ հուսախաբ չեմ անելու: Ես դեռ պիտի հանդիպեմ IP ոլորտի գործատուներին”,-ասաց նորանշանակ վարչապետը՝ ակտիվիստներին հրավիրելով երկխոսության: Աբրահամյանը նշեց, որ փողոցում քննարկումներ չեն արվում:

“Մեր մոտեցումները, նաև ձեր առաջարկների մասով, պարզ են, առաջին քայլն իրականացրել եմ: Կարող եք վստահել, հավատալ, որ մենք կարող ենք ունենալ հաջողություն միասին քննարկումների արդյունքում: Յուրաքանչյուր արդարացի հարցի, որ բարձրացվում է, փորձելու ենք լուծում տալ: Ես առաջարկում եմ ձևաչափ, մենք ստեղծել ենք խումբ, որ աշխատում է: Ձեր բոլոր մտահոգությունների պատասխանները կարող եք ստանալ

Ես  խնդրում եմ ինձ վստահեք, հուսախաբ չեմ անի, ապրիլի 28-ին նախագիծը կտրամադրվի ակտիվիստներին մինչև ԱԺ քվեարկության մտնելը: Անվստահությունը ոչ մեզ է օգուտ, ոչ ձեզ”,հավելեց վարչապետը:

Ակտիվիստները ողջունեցին վարչապետի առաջարկը, սակայն նշեցին, որ մինչև վերջ տեր են կանգնելու իրենց պահանջին: 

Ապա նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը հարցրեց վարչապետին, թե արդյոք մինչև նոր փաթեթի մշակումը մարդու կամքին հակառակ գանձումների կասեցումն ապահովելու է, թե ոչ:  ՛՛Դուք փաստի առաջ եք ուզում կանգնեցնել, ես նորից եմ ասում՝ որևէ ապօրինի քայլ չի եղել և չի լինելու: Ես պատրաստ եմ, դա փողոցի քննարկման առարկա չի, գնանք, միասին քննարկենք: Ձևական որևէ բան չեմ ուզում ասել: Խնդրում եմ ուլտիմատումով չխոսել, ձեզ հարգելով եկել եմ այստեղ, խնդրում եմ լսել, հնարավորություն տալ, կառուցողական ուզում եմ աշխատել՛՛,-արձագանքեց Հովիկ Աբրահամյանը:

Նա հայտարարեց, որ փաստ է, որ գնալու են զիջումների, քայլեր են իրականցնելու: Աբրահամյանը խոստացավ, որ մինչև ԱԺ ապրիլի 28-ի քառօրյան այս հարցում դրական առաջընթաց կլինի:

Նշենք, որ Բաղրամյան պողոտայից ակցիայի մասնակիցներն երթով քայլեցին դեպի Ազատության հրապարակ, այստեղ նրանք նշեցին, որ շարունակելու են իրենց պայքարը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ