28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Չի լինելու, ցույց արեք. Փաշինյանը հունից դուրս եկավ

 ԱԺ նիստում շարունակվում է կառավարության ծրագրի քննարկումը և պատգամավորները հարցեր են տալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը փոխանցեց Թուրքիայից ապրանք ներկրող մոտ 600 առևտրականների բողոքը, որոնց այլևս չի թույլատրվում առանց մաքսատուրքի 50կգ բեռ ներկրել, այլ թույլատրվում է միայն 25կգ և խնդրում են վերանայել պայմանները:

Էնֆիաջյանը նաև նշեց, որ փողոցում մանրածախ առևտրող զբաղվողները նույնպես խնդրում են լուծում գտնել, և պատրաստ են այլընտրանքային վայրում իրենց առևտուրը կազմակերպել:

«Եթե մենք էս հարցերի ընթացքում հարյուր տոկոսանոց անկեղծ չլինենք, հաջողության չենք հասնի»,- պատասխանեց Ն.Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ խոսքը առևտրականների կողմից առևտրային նպատակով ներկրվող բեռների մասին է և հարցադրում արեց. «Մենք պիտի շարունակենք իրար երեսի նայել ու իրար խաբե՞լ: Չի կարելի տենց, կներեք: Ես նկատի ունեմ՝ ոչ առևտրային նպատակով ապրանք ներկրելու շահառուն Հայաստանի բոլոր բնակիչներն են, որովհետև դա վերաբերում է նրան, որ ես ուրիշ գործով գնացել եմ Թուրքիա կամ Վրաստան, խանութից ինչ-որ բան եմ առել իմ տան կամ հարևանի, կամ մորքուրիս համար, բերել եմ:

Եթե ես պարբերաբար գնում եմ, պարբերաբար ուրիշ գործերով ու պարբերաբար ապրանք եմ բերում, դա արդեն, կներեք, չի լինի տենց: Ախր, ինչքան ենք, էս հեղափոխությունն ինչի համար էր: Էն ժամանակ կար օլիգարխիա, հիմա կա անտիօլիգարխիա:

Ես էդ ֆենոմենի մասին երեկ խոսեցի՝ էն ժամանակ արտոնյալներն ուրիշ տեղ էին, հիմա ուրիշ տեղ:

Ֆուռը բերում, կանգնացնում են, 50-50 կգ-ով ներս են բերում ապրանքը: Ո՛չ և ո՛չ: Չի լինելու էդպիսի բան, չեն լինելու էդպիսի անսկզբունք կոմպրոմիսներ, որ եթե փորձելու են մեզ՝ կառավարությանն ասել, վայ, ցույց ենք անելու ձեր դեմ, մեզ համար էս արեք, էս արեք: Ցույց արեք, երբ կհասնեք էն քանակների, որ կհասկանանք իրար հետ գործ չունենք անելու, ցտեսություն կասենք, շնորհակալություն կասենք, կգնանք մեր գործին:

Բայց մենք չենք համաձայնելու, որ իրար երեսի նայենք ու իրար ֆռցնենք: Ով ավելի շուստրի ա, կառավարությանը ստիպում ա, որ ինչ-որ որոշում կայացնի:

Չի՛ լինելու որոշում, բերելու եք, մաքսազերծելու եք, հարկը վճարելու եք, չկա ուրիշ տարբերակ և չի լինելու ուրիշ տարբերակ ոչ մեկի համար՝ օլիգարխ կլինի, շարքային կլինի, մանր վաճառական կլինի… էս ի՞նչ բան ա, խաբեությունը, սուտը դարձել ա հասարակական հարաբերությունների հիմնական օղակ: Չի լինելու, ես ոչ մեկին թույլ չեմ տալու ինձ հետ ստի լեզվով հարաբերվել՝ հարազատ կլինի, մերձավոր կլինի, թիմակից կլինի, ընդդիմադիր կլինի: Ստի վերջը եկել ա»:

Անդրադառնալով փողոցում առտրով զբաղվողներին՝ Փաշինյանը նշեց, որ օրերս հեռուստատեսությամբ նրանց է լսել, որ ասել են, թե մի՞թե սրա համար են հեղափոխություն արել.

«Է, իհարկե, մենք հեղափոխություն ենք արել, որ Երևան քաղաքի կենտրոնը սարքենք Ստամբուլի բազար: Բա, իհարկե, բա ուրիշ հո դրա համար չենք արել: Մաշտոցի պողոտան դարձնում ենք արևելյան բազար, բա ուրիշ ինչի՞ համար ենք արել հեղափոխությունը»:

Վ. Էնֆիաջյանը Ն. Փաշինյանին հորդորեց չնյարդայնանալ՝ ասելով, որ ինքն ընդամենը խնդիրն է բարձրաձայնել, որ մեր երկրի քաղաքացիներն են դիմել:

Նա մեջբերեց Փաշինյանի երեկվա խոսքից՝ «ավելի լավ է աշխատել, քան չաշխատել»:

Ըստ Էնֆիաջյանի՝ մեր պարագայում խնդիրները բազում են և քաղաքացիներն էլ համաձայն են, որ կանոնակարգվի, բայց աստիճանական մոտեցում կա, պետք է այլընտրանք առաջարկել:

Նա նշեց, որ պաշտոնյաները փոխանակ կաբինետներում որոշումներ կայացնելու, լավ կանեն ոլորտի ներկայացուցիչների հետ խորհրդակցեն, առավել ևս՝ փակ սահմաններով երկրում բիզնես զարգացնելը հեշտ չէ:

Ն.Փաշինյանի կարծիքով՝ դրա համար նախ պետք է հստակեցնել՝ առևտրային նպատակով, և բոլոր հարցերը կընկնեն իրենց տեղը, իսկ ինչ վերաբերում է ոչ առևտրային նպատակով բեռներին, ապա կառավարությունն իր կամքը ցույց էր տվել, բայց այն չարաշահվել էր:

Նա նշեց, որ այժմ ԵԱՏՄ կարգավորումն է գործում, որով էլ առանց մաքսազերծման բեռի քաշը իջել է:

«Եթե էդ մարդիկ խոստովանեն, որ բիզնես են անում, եկեք նստենք՝ խոսենք, իհարկե, պատրաստ ենք քննարկել, շա՞տ է հարկը, թող ապացուցեն, որ ձեռնտու չի»,- ասաց Ն.Փաշինյանը՝ նկատելով, որ այդտեղ էլ կոռուպցիոն սխեմա է եղել, և նախկինում հարկերը շատ են դրել, որ կոռուպցիոն սխեմայով իջեցնեն: Իսկ հիմա, ըստ նրա, կոռուպցիոն սխեման փակել են, հարկային վճարներն ավելացել են:

Վարչապետը նշեց, որ այժմ Հարկային օրենսգրքի փոփոխում են և սիրելի հայրենակիցներին հրավիրում են քննարկելու. «Բայց ասում ենք՝ մի՛ խաբեք մեզ, մի՛ խաբեք մեզ, մենք էլ ձեզ չենք խաբում: Ով ինձ փորձի խաբել, իմ աչքի գրողն ա, ով ուզում ա լինի: Ձեր համար տենց չի՞, եթե մեկը փորձի ձեր աչքերի մեջ նայի ու խաբի, ի՞նչ ա լինելու ձեր ռեակցիան»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ