07 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ծառուկյանի մեսիջը ՕԵԿ նախագահին

Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ` Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը մեսիջով “Օրինաց երկիր” կուսակցության ղեկավար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Բաղդասարյանին հասկացնել է տվել, որ պիտի հրաժարվի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից:

Ծառուկյանի պարզաբանմամբ` դա Բաղդասարյանին տրվել է կոալիցիայի շրջանակներում, եւ երբ ՕԵԿ-ը դառնա ընդդիմություն, ապա նպատակահարմար չէ Բաղդասարյանի հետագա աշխատանքը սպորտի ոլորտում:

ԱԱԽ քարտուղար Բաղդասարյանն էլ իր հերթին այլընտրանքային Ծառուկյանին հասցրել է, որ ծառուկյանաբար մտածելու դեպքում, վաղուց նա չպիտի լիներ ՀԱՕԿ նախագահ:

Հիշեցնենք, որ Ծառուկյանը դեմ էր, որ վոյելբոլի ֆեդերացիան ղեկավարի Բաղդասարյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ