12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

“Մուկ և կատու” շոու կառավարության դիմաց /վիդեո/

Ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը այսօր կառավարության մոտ եկել էր հատուկ նպատակով: Նախ նա բավականին թունդ վեճի մեջ մտավ  քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանի հետ, վերջինցս պահանջելով աշխատանք ոչ միայն իր այլ նաև բոլոր կարիքավորների համար:

Սուսաննա Մարգարյանը  նշեց, որ իրեն առաջարկվել է հավաքարարի գործ ու ընդհամենը 60 հազար դրամ աշխատավարձով:

“Արի իրար հետ մտնենք սուպերմարկետ տեսնենք 60 հազար դրամով քանի օրվա ուտելիք կառնենք, 50 հազար դրամ մենակ տան վարձ եմ տալիս: Դու քանի հազար էս ստանում”,-Ղազարյանին դիմեց ազատամարտիկը:

Կառավարության պաշտոնյայի հեռանալու պահին Սուսաննա Մարգարյանը պայուսակից հանեց շղթայակապ կատու և դրեց գետնին: Հետո տուփի մեջից հանեց սպիտակ գերմանամկանը (խամյակ) և դրեց կատվի դիմաց:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ