08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Հայաստանը միացել է մելանոմայի դեմ պայքարի միամսյակին

 Արյունաբանության և Ուռուցքաբանության Հայկական Ասոցիացիան և «Գլոբալ Շեյփերս» Երևանյան կենտրոնը համատեղ նախաձեռնությամբ արդեն 2-րդ անգամ աշխարհում նշում են մելանոմայի դեմ պայքարի օրը։ Նախագծի շրջանակներում ապրիլի 11-ից մայիսի 11-ն ընկած ժամանակահատվածում մի շարք միջոցառումների օգնությամբ կտարածվի մելանոմա հիվանդության և դրա դեմ պայքարելու մասին տեղեկատվություն Հայաստանի և այլ երկրների  քաղաքացիների համար:

 

Մելանոման  մաշկային քաղցկեղի ամենավտանգավոր տեսակն է, որն ամեն տարի ի հայտ է գալիս 160,000 նոր  տեսակներով և ունի մահացության ամենաբարձր ցուցանիշը մաշկային քաղցկեղի շրջանում, որից տարեկան աշխարհում մահանում է 48,000 մարդ։ Մայիսի 11-ը հայտարարվել է մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օր` ի հիշատակ հանրահայտ երգիչ Բոբ Մարլիի, ով մահացել է մելանոմայից 1981թ. մայիսի 11-ին:

 

Ապրիլի 11- ից մայիսի 11-ը Ուռուցքաբանության Ազգային Կենտրոնում կտրվի անվճար խորհրդատվություն/ախտորոշում քաղաքացիներին, Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցացիան կկազմակերպի մասնագիտական կլոր սեղան- քննարկումներ մելանոմայի առաջացման պատճառների, ախտորոշման, բուժման և կանխարգելման մեթոդների մասին։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ