Արտակարգ դեպք. գիշերը թուրքերը իրենց դրոշները կախել ն հայկական դպրոցների վրա /ֆոտո/
Հունվարի 29-ի վաղ առավոտյան թուրքերը Լոս Անջելեսի երկու հայկական դպրոցների դարպասների ու աստիճանների վրա իրենց երկրի դրոշն են ամրացրել:
Այս առնչությամբ Գլենդելի հայկական դպրոցները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ իրենց վրդովմունքն են արտահայտել տեղի ունեցած վանդալիզմի եւ ատելության քարոզի կապակցությամբ:
Հայտարարության մեջ նշվում է, որ տեղի ունեցածի մասին տեղյակ են պահել պատկան մարմիններին եւ հույս հայտնել, որ մեղավորները կհայտնաբերվեն ու կպատժվեն: Հայտարարության հեղինակները ընդգծում են, որ աշակերտների եւ ուսանողների անվտանգությունն իրենց ուշադրության կենտրոնում է:
Նշենք, որ խոսքը Ֆերահյան բարձրագույն դպրոցի ու ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի մասին է: Այս մասին տեղեկացնում է օգտատեր Վահան Վարդանյանը: