13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

”ՀՅԴ-ը հասկացրել է, որ առնվազն լոյալ է լինելու նոր կառավարության հանդեպ”

Ես ուրախ կլինեմ, որ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, նույնիսկ ՕԵԿ-ը, մաս չկազմեն նոր կառավարությանը ու խորհրդարանական մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն միայնակ ձեւավորի կառավարությունը` դրա համար կրելով ամբողջական պատասխանատվություն:
Կոալիցիոն կառավարություններն արդյունավետ չեն աշխատում, առավել ևս, եթե այդ կոալիցիաներն արհեստական են: Այդպես է ամբողջ աշխարհում: Այդպես է նաև Հայաստանում:
Եթե իշխանությունը վստահության ավելի մեծ պաշար է ուզում ստեղծել, ապա դրա լավագույն ձևը քաղաքական աջաբսանդալը չէ:

Անհրաժեշտ է բարձրացնել կառավարման որակը:
Եթե իշխանությունը ցանկանում է պառակտել ընդդիմադիր քառյակը, դարձյալ լայն կոալիցիա ստեղծելու անհրաժեշտություն չկա:
Հայաստանում անձնական գործոնը կարևոր դեր ունի ու դժվար է պատկերացնել, որ ԲՀԿ-ն արմատական ընդդիմություն կլինի Գագիկ Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանի կառավարությանը:
ՀՅԴ-ն եւս հասկացրել է, որ առնվազն լոյալ է լինելու նոր կառավարության հանդեպ:
ՀԱԿ-ի եւ ”Ժառանգության” ռեսուրսները բավարար չեն` ազդեցիկ ընդդիմադիր բեւեռ ձեւավորելու համար:

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի Facebook-յան էջից

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ