27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Շատ մոտ ապագայում կպայմանավորվեն հինգ շրջանների եւ եւս երկու շրջանի հանձնման շուրջ՝ Ադրբեջանին. Հրապարակ

Փաշինյան-Ալիեւ Դավոսյան ոչ-պաշտոնական հանդիպումից հետո ի հայտ եկան բազմաթիվ մեկնաբանություններ, հատկապես ռուսական մամուլում, որտեղ շոշափվեց այն հարցը, որ Երեւանն ու Բաքուն կարող են կնքել համաձայնագիր Ղարաբաղյան հակամարտության հարցով։ Նմանատիպ կարծիքներ հայտնեցին Ստանիսլավ Տարասովը, Մոդեստ Կոլերովը։ Տարասովն օրինակ հունիսն է համարում հայ-ադրբեջանական համաձայնագրի կնքման ժամկետ, իսկ Կոլերովը՝ մարտը։

Ընդ որում, Կոլերովը նաեւ նկատել էր, որ համաձայնագիրը վաղուց է պատրաստ։ Եվ ահա հերթական մեկնաբանը Կրեմլի գաղափարական հայր համարվող Ալեքսանդր Դուգինն է, ով հանդիսանում է Եվրասիականության միջազգային շարժման ղեկավարը։ Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկում տված հարցազրույցում նա մասնավորապես ասել է հետեւյալը․ «Բանն այն է, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի գործողությունների միջեւ կա որոշակի կապ եւ հետեւողականություն։ Ռուսաստանը ոչ թե չեզոք դիտորդ է, այլ եռանդուն մասնակից Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։ Բաքվի եւ Մոսկվայի միջեւ կա կատարյալ փոխհասկացողություն հինգ շրջանների հանձնման հարցում, որին հաջորդելու է եւս երկու շրջանի հանձնում, որոնք գտնվում են Ղարաբաղի շուրջ։ Նման համաձայնություն կայացել է Հայաստանի նախկին ղեկավարության օրոք»։

Ռուսաստանցի փորձագետը նշել է, որ փոփոխված պարամետր է դարձել միայն Փաշինյանի դիրքորոշումը։ «Նա /Փաշինյանը/ իշխանության եկել է հակառուսական, ազգայնական, լիբերալ եւ արեւմտամետ ուժերի տրամադրությունների ալիքի շնորհիվ, սակայն ինքն էլ է հասկանում, որ նախորդ իշխանությունների կողմից ձեռք բերած համաձայնությունների հետագա սաբոտաժը կարող է հենց իրեն վնասել»,- հավելել է Դուգինը։

Նա նաեւ կարծում է, որ այժմ կան մի շարք գործողններ, որոնք թույլ են տալիս, որպեսզի Փաշինյանը ողջամիտ կեցվածք որդեգրի Ղարաբաղյան հակամարտության հարցում եւ սկսի գործնական քայլեր արդեն այս գարնանը։ Այդուհանդերձ նա Մոսկվայի եւ Բաքվի կեցվածքները համարում է սինխրոն եւ վճռական։ «Այս պայմաններում ես չեմ բացառում, որ առաջիկայում, շատ մոտ ապագայում կպայմանավորվեն հինգ շրջանների եւ եւս երկու շրջանի հանձնման շուրջ՝ Ադրբեջանին, որից հետո կսկսվի նոր փուլը»,- ամփոփել է ռուսաստանցի մեկնաբանը։

Այլ հրապարակումների ծանոթացեք թերթի այ համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ