18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀՀ 13-րդ վարչապետը Հովիկ Աբրահամյանն է /վիդեո/

ՀՀ 13-րդ վարչապետը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է: Այս մասին քիչ առաջ ՀՀԿ ԳՄ-ի ու խորհրդի նիստերից հետո լրագրողներին հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, որ արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում ներկայացրեց ՀՀԿ ԳՄ նիստում ապրիլի 3-ին: Նախագահ Սերժ Սարգսյանն այդ դիմումն ընդունեց ապրիլի 4-ին:

Նշենք, որ ըստ Սահմանադրության՝ վարչապետի հրաժարականից հետո 10-օրյա ժամկետում նշանակվում է վարչապետ, իսկ 20-օրյա ժամկետում, վարչապետի նշանակումից հետո, ձևավորվում է Կառավարության կազմը:

Հարցին, թե ով է լինելու ԱԺ նոր նախագահը, Շարմազանովը պատասխանեց, որ հարցը չի քննարկվել նիստում:  

՛՛Հարցի մասին դեռ քննարկում չի եղել, երբ կքննարկենք կներկայացնենք՛՛,-ասաց նա՝ հավելելով, որ մինչև ապրիլի 28-ի ԱԺ նիստը կներկայացնեն ԱԺ նախագահի անունը:  

Մանրամասները տեսանյութում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ