06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայրս երբեք չի աղոթում

ՀԱՅՐՍ ԵՐԲԵՔ ՉԻ ԱՂՈԹՈՒՄ

Ընտանիքի մի մայր պատմում է. “Ամուսինս երկար ժամանակ զբաղված էր իր գործերով և ներկա չէր լինում մեր ընտանեկան աղոթքին: Մի օր երեք տարեկան տղաս ասաց “Այլևս աղոթելու կարիք չունեմ, պիտի մեծանամ, մարդ պիտի լինեմ”: Իրեն ասացի “Բայց բարի մեծ մարդիկ աղոթում են”: Անմիջապես ինձ պատասխանեց. “Հայրս բարի մարդ է և երբեք չի աղոթում”:

Այս մասին ամուսնուս պատմեցի: Մի րոպե լուռ մնաց և ապա դողդողացող ձայնով ասաց. “Հայրս երբեք չի աղոթում”:

Այդ օրվանից սկսած ամուսինս միշտ ներկա գտնվեց մեր ընտանեկան աղոթքին և որքան մեծ էր տղայիս ուրախությունը, երբ առաջին անգամ տեսավ իր հորը ծնկի եկած, գլուխը կախ աղոթելիս”:

ԱՂՈԹԵԼ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԽՈՍԵԼ ԱՍՏԾՈՒ ՀԵՏ: Աղոթքը հոգու կենդանության նշանն է

Աղոթքը այն ուժն է, որը մեզ ցույց է տալիս աստվածային Սիրո ճանապարհը։ Իսկ Սիրո Ճանապարհի վրա գտնվողը երբեք առանձին չի մնա: Աղոթեցեք, սրտանց աղոթեցեք և Աստված ձեզ ցույց կտա առողջության, համերաշխության, հասկացողության, արդարության, մաքրության, հայրենասիրության, ծնողասիրության, անկեղծ ու անշահախնդիր ընկերության ճանապարհը:

12-րդ դարի մեր նշանավոր հայրապետներից Սուրբ Ներսես Շնորհալին ասում է. “Աղոթքը հոգու սնունդն է, ձեր զավակներին աղոթք սովորեցրեք, որ վատ խոսքերին ու հայհոյանքներին չվարժվեն, որովհետև մանկության ժամանակ ծնողների խրատը ավելի է դրոշմվում մանուկների մտքում անջնջելի կերպով, որի փոխարեն պիտի վարձատրվեք»:

Իսկ դուք ընտանիքով աղոթո՞ւմ եք: Ի՞նչ է վիճակը ձեզ մոտ: Եթե չեք աղոթում, ուշադիր կարդացեք վերևում դրված ընտանիքի մոր պատմությունը և դասեր առեք նրանցից: Հայրը, որ երբեք չէր աղոթում, անդրադարձավ, միացավ իր ընտանիքին և ուրախությւոն պատճառեց իր զավակին: Նույնը արեք նաև դուք:

Պարզ բացատրությամբ, աղոթելով դուք ոչինչ չեք կորցնում, ընդհակառակը՝ շահում եք Աստծու ողորմածությունը, որը ամենաթանկագինն է և ձեր կյանքի հարատևության համար՝ որոշիչ: Աստված օրհնի բոլորիդ:

Տ. ՀովսեփԱ.ՔահանաՀակոբյան

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ