08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Պետք է կարևորել օրվա խորհուրդը, ոչ թե ճյուղերի թիվն ու գեղեցկությունը /վիդեո/

Այս տարի ապրիլի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Հիսուս եկավ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, գերիներին ազատելու և կույրերին տեսողություն պարգևելու, ինչպես մարգարեացել էր Եսային: 

Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերը, ինչպես նաև իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա:

Հայերիս մոտ Ծաղկազարդը սիրելի տոներից է: Սակայն երբեմն հարց է առաջանում ճյուղերի հետ կապված՝ վերցնել միայն եկեցեւոմ բաժանվող ճյուղեր, թե ոչ: Henaran.am-ի հետ զրույցում Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանը նշեց, որ սովորաբար Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը: Ծաղկազարդի օրը առավոտյան ժամը 9-ին, բոլոր եկեղեցիներում տեղի է ունենում ժամերգություն, որից հետո օրհնվում են ու բաժանվում ճյուղերը: Սակայն ինչպես վստահեցրեց Տեր Եսային, եթե այդ պահին չեք գտնվել եկեղեցում, ապա կարող եք ճյուղեր գնել,  բերել ու եկեղեցում օրհնել: ՛՛Մեզ մոտ մի քիչ չափազանցությունն այն է, թե որքան ենք մենք այդ ճյուղերին նշանակություն տալիս, կարևորում ենք, թե քանի ճյուղ ենք տանում, գեղեղիկ է, թե ոչ, պետք է կարևորել խորհուրդը՛՛:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ