13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

”Պարոն նախագահ, գործադիր իշխանությանը, օրենսդիր իշխանության մեծամասնությանը կարգի հրավիրեք”

”Երկրի գլուխը պիտի ապահովի Սահմանադրության կատարումը, ինչը նրա փոխարեն անում ենք մենք”,-այսօր ”Դեմ եմ”-ի հավաքին հայտարարեց նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը: ”ՀՀ պարոն նախագահ, գործադիր իշխանությանը, օրենսդիր իշխանության մեծամասնությանը կարգի հրավիրեք, նրանք մատնված են բացարձակ անգործության: Դուք գնահատեք այս քաղաքացիներին ու այս ժողովրդին, որ ձեր գործն են անում, սահմանադրական կարգ են ապահովում` չխախտելով ոչ մի օրենք”,-հավելեց նա:

 Նախաձեռնող խմբի անդամ Արսեն Մանուկյանն էլ հայտարարեց, որ ուրբաթ օրը, 18:30-ին մեծ բողոքի ակցիա կլինի, սակայն մանրամասները այսօր ու ընդհանարապես չեն հրապարակվելու: ”Թող իշխանությունները մի քչ էլ ներվայնանան, մեծ անակնալ կլինի դա”: Նա նաև կոչ արեց չվճարել կոմունալ վարձերը:

Ի դեպ, տղաները շեշտեցին, որ դիմելու են Դատախազությանը, որ հեռացող Կառավարության մի շարք անդամներ, ովքեր փորձել են այս օրենքը կյանքի կոչել, պատասխանատվույան ենթարկվեն:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ