06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչու է Հրայր Թովմասյանը մերժել Արծվիկ Մինասյանի հրավերը

 ‘‘Մեր ժողովուրդն արձանագրել է  հաջողություն, որովհետև ՍԴ-ը հիմնովին հակասահմանադրական ճանաչեց պարտադիր բաղադրիչը”,-այսօր ”Դեմ եմ”-ի հավաքին հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ այն ոգևորությունը, որ ժողովուրդն ապրում էր այդ օրը, որոշ պաշտոնյաներ հակաիրավական վարքագծով փորձում էին կոտրել: Պատգամավորը դատապարտում է  նման պաշտոնյաների կեցվածքը:

‘’Այդ գումարները ենթակա չեն գանձման”,-նկատեց Մինասյանը` բացատրելով, որ ըստ օրենքի` նախատեսվում էր, որ պարտադիր բաղադրիչը 40 կամ 23 տարի պետք է կուտակի, որ եկամուտներից ստացվի մեծ գումար, որ քաղաքացին կարողանա մեծ գումար ստանա: ”Այդ դեպքում այս ամիսների ընթացքում այդ կուտակումը չի լինելու, հետևաբար իմաստ չկա շարունակելու: Անկախ նրանից` ինչ օրենք է բերվելու, այդ գումարները ենթակա են հետ վերադարձման, բա որտեղ է տրամաբանությունը, որ այսօր քաղաքացու ձեռքից ուզում են տանեն: Այս պահանջը հակաիրավական է”,-հավելեց նա:

Մինասյանը նաև հայտարարեց, որ այն դրույթները, որոնք ՍԴ-ի կողմից ճանաչվել են անվավեր, անվավեր են հենց որոշման պահից, այստեղ որևէ երկիմաստ բան չկա:

Նա նաև ասաց, որ 2 օր առաջ առաջարկել է բոլոր իրավաբաններին, այդ թվում Արդարադատության նախարարին հրապարակային բանավիճել հեռուստատեսությամբ ուղիղ եթերում, սակայն բոլորը հրաժարվել են: ”Ոչ մեկը չի գալիս, սա ևս մեկ անգամ նշանակում է, որ մենք, դուք ճիշտ եք”,-ասաց ՀՅԴ պատգամավորն ու տեղեկացրեց, որ Ազգային ժողովում արտահերթ նիստ է հրավիրվելու այս մասին քննարկում անցկացնելու համար, որ մինչև սեպտեմբերի 30 որևէ գումար ենթակա չէ գանձման ու գումարները պետք է ետ վերադարձվեն:

”Դատական վարույթ ենք սկսելու վարչական դատարանում՝ հակաօրինական ճանաչելու նորմատիվ այն ակտը, համաձայն որի՝ ՊԵԿ-ը պահումներ է իրականացնում, այն պետք է ճանաչենք Սահմանադրությանը հակասող ու անվավեր”,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ