16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀՀԿ-ը կքննարկի ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հարցը, եթե…

”Իմ տեղեկություններով` վարչապետի հարց չի քննարկվել: Հանդիպումները, քննարկումները կապված են առաջիկա ծրագրերի հետ, ծրագրային քննարկումներ են հիմնականում”,-Henaran.am-ի հետ զրույցում, ի պատասխան հարցի, թե տեղյակ է` նախագահ Սերժ Սարգսյանը ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի ու ՕԵԿ-ի հետ ունեցած հանդիպումներին վարչապետի թեկնածուի հարց քննարկել է արդյոք, պատասխանեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: ”Ըստ Սահմանադրության` նախագահը խորհրդարանական ուժերի հետ հանդիպում է, որպեսզի ոչ թե վարչապետի թեկնածու քննարկի, այլ քննարկեն` ինչպիսի առաջարկություններ ունեն հետագայում Կառավարության աշխատանքի հետ կապված, այն ծրագրերը, որ ունեն, ինչքանով տեղ կգտնեն Կառավարության ծրագրում”,-պարզաբանեց Սահակյանը:

Հարցին, թե ՀՀԿ-ը պատրաստ է ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի ծրագրերն ընդունել  և կոալիցիոն Կառավարություն ձևավորել, նա պատասխանեց. ”Նման կոնկրետ առաջարկ չենք ստացել դեռևս, որ քննարկենք”:

Սահակյանը նշեց, որ եթե այս 2 ուժերը ցանկություն հայտնեն, կքննարկեն: ”Ցանկացած առաջարկ մեզ համար քննարկելի է”,-շեշտեց նա: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ