06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Մաման գիժ ա, իրա աչքին բաներ են երևում. Դիաննան չի դիմանում այլևս

Դիաննայի համար կյանքը կորցրել է իմաստը: 25 ամյա երիտասարդ կինը 10 և 7 տարեկան երեխաների կարոտից ու հիշողություններից բացի ոչինչ չունի:Դիաննան տառապում է, քանի որ կեղծիքի շնորհիվ ամուսինը նրան զրկել է երեխաներին տեսնելու հնարավորությունից: Օտար կանայք ու օտար խաղերը դարձան մի մաքուր կին-երեխայի կործանման պատճառ:Ծնողները կարողացան միայն իրենց հարկի տակ տանել աղջկան, օգնելով ուշքի գալ ու պայքարել ճակատագրի դեմ:

“Ամուսինս նախկին՝ Զոհրակը միանգամից փոխվեց իմ հանդեպ: Երկար ժամանակ մնացի մամայենցս տանը բուժվում էի: Էտ ընթացքում ինքը ինձ խափեց, որ երեխեքին կարոտում է կտանի ու կբերի, տարավ մի քանի անգամ, ես զոռով հետ էի բերում . էլի խափում տանում էր…”:

Դիաննան չի իմացել, որ Ռուսաստանում գտնվող ամուսինը հասցրել է հանուն փողի կապվել իրենից տարիքով մեծ՝ ռուս կնոջ հետ:Ու դեռ իր հետ ապրելու ընթացքում հասցրել է այդ կնոջը Հայաստան բերել ու ծանոթացնել անգամ երեխաների հետ: Այսօր, երեխաները չեն ուզում տեսնել իրենց մորը: Դիաննան, սակայն չի ընկրկում…

Նա գտնում է, որ երեխաների վրա հոգեբանական ճնշում է գործադրվում, ինչպես Զոհրակի, այնպես էլ նրա մոր և քրոջ կողմից:

Իր մեջ պայքարի ուժը չկոտրելու համար Դիաննան աշխատանք է գտել: Աշխատում է, որպես խորհրդատու վաճառողուհի:Ինքն էլ չի հասկանում , թե ոնց կարող էին իրեն հեռացնել իր երեխաներից.”Չեք պատկերացնի ես ինչպիսի մայր եմ եղե ախր, տղաս էլ աղջիկս էլ առանց ինձ չէին քնում: Ես տղուս հետ բակում ֆուտբոլ էի խաղում, աղջկաս հետ տիկնիկ: Ոնց կարան իմ երեխեքը մոռանան ինձ: Տեսնես ի՞նչ են արել իմ երեխեքին, որ դատարանում կանգնում ասում են՝ մաման գիժա, իրա աչքին բաներ են երևում…”,-պատմեց Դիաննան:

Սկիզբը՝ http://henaran.am/news_view.php?post_id=40001

Շարունակելի….

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ