Փնտրվում է վարչապետ
”Եթե նոր վարչապետ նշանակվելու է միայն առաջիկա երկուշաբթի, ապա որոշակիորեն խախտվում է նույնիսկ սահմանադրական տասնօրյա ժամկետի պահանջը:
Ակնհայտորեն որոշակի ճգնաժամ է առկա նոր վարչապետի նշանակման հարցում:
Դա կարող է մի քանի պատճառ ունենալ:
Օրինակ, ես ենթադրում եմ, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականը անակընկալ էր անգամ Սերժ Սարգսյանի համար, ու նա փնտրտուքի մեջ է:
Մյուս վարկածն այն է, որ Սերժ Սարգսյանին չի բավարարում կոալիցիոն այս ձեւաչափը, ու նա փորձում է նոր կոալիցիա ստեղծելու շուրջ բանակցել նաեւ ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ: Ըստ ամենայնի՝ բանակցություններն առայժմ անպտուղ են:
Մյուս պատճառը՝ ներհանրապետական հակասություններն են ու կոնսենսուսի բացակայությունը: Որեւէ թևին առաջնություն տալը կարող է խախտել հավասարակշռությունը և իրավիճակը դարձնել անկառավարելի, մանավանդ որ՝ նոր վարչապետը կարող է ընկալվել իբրև Սերժ Սարգսյանի ժառանգորդ:
Սերժ Սարգսյանը պետք է փորձի այնպիսի կաբինետ ձեւավորել, որն ի չիք դարձնի ընդդիմադիր քառյակի միասնականությունը:
Եվ վերջապես՝ առկա է արտաքին գործոնը: Կառավարության նոր ղեկավարն որոշակի վստահություն պետք է վայելի աշխարհի որոշիչ մայրաքաղաքներում”:
Սուրեն Սուրենյանցի Facebook-այն էջից: