Երկուշաբթի պարզ կդառնա նոր վարչապետի անունը. Շարմազանով /լրացված, վիդեո/
Քիչ առաջ ավարտվեց այդքան սպասված ՀՀԿ ԳՄ նիստը: Լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնեց, ոև նիստի ընթացքում քննարկվել են ներկուսակցական ու ներքաղաքական հարցեր: Նիստի ընթացքում հանրապետության նախագահը ներկայացրել է կոնսուլտացիաների ընթացքը : Հիշեցնենք, այսօր նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԱԺ ՀՅԴ ու ԲՀԿ խմբակցությունների հետ:
՛՛Երկուշաբթի տեղի կունենա կուսակցության գործադիր մարմնի, ինչպես նաև խորհրդի նիստ, որից հետո ես ձեր դատին կներկայացնեմ 13-րդ վարչապետի անունը՛՛,-նշեց նա:
Ի դեպ, Շարմազանովը հայտնեց, որ նիստին մասնակցել է նաև նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Մանրամասները տեսանյութում: