14 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Պետք է կանխել հակառակորդի հնարավոր գործողությունները, որ Նախիջևանի օրինակը չկրկնվի. Վովա Վարդանով

2018 թ. ռազմական ոլորտում ձեռքբերումներ չեմ տեսնում, փոխարենն ունեցել ենք նահանջներ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովը:

«2018-ին պարզապես եղել են խոսակցություններ, որ գրոհող զենք են ձեռք բերելու Su-30SM-ները, բայց դա դեռ շոշափելի մակարդակում չէ, որ գնաս տեսնես: Ինչ վերաբերում է նահանջին,ապա Նախիջևանի օրինակը: Այնտեղ ունեցանք բավականին լուրջ կորուստ, երբ որ 1-1,5 տարի առաջ զգուշացնում էի, որ թուրքերը մեծ ուշադրություն են դարձնելու Արցախին կապող գլխավոր երկու երակներին, փորձելով չեզոքացնել, բոլորն ասում էին, որ խուճապ եմ առաջացնում մարդկանց մոտ, բայց ի՞նչ ստացվեց. թուրքերը վիզուալ վերահսկողության տակ վերցրին Նախիջևանի հատվածում դիրքեր ու դիրքերը վերցնելու արդյունքում վերահսկողության տակ են պահում Վայքով անցնող միջպետական ճանապարհը, որը մեզ կապում է Իրանի հետ և Արցախի ՊԲ-ի սնուցող երակներից մեկն է: Հիմա եթե մի քիչ խելացի լինեն, գոնե նման բան թույլ չեն տա Վարդենիս ուղղությամբ` Վարդենիս-Քարվաճառ ճանապարհահատվածում»,-նշեց նա:

Վովա Վարդանովն ասաց, որ այժմ հակառակորդի թիրախում կլինի Գեղարքունիքի հատվածը:

«Էդ երկու կապող օղակները 2016թ. թույլ տվեցին կանգնացնել բավականին լուրջ մտածված օպերացիա, ընդ որում, կանգնեցրին համեմատաբար քիչ զոհերով: Կանգնեցնելը հիմնականում տեղի ունեցավ՝ այս 2 սնուցող երակներով լայնածավալ օգնություն Արցախի ՊԲ-ին հասցնելով: Նկատի ունեմ օգնությունը թե´ կամավորների տեսքով, որը բավականին լուրջ ռեզերվ էր և թե´ հրետանային զորամասերի տեղաշարժմամբ»:

Վովա Վարդանովն ընդգծում է, որ ակտիվ գործողությունների հնարավորությունը թողել ենք հակառակորդին, վերջինս էլ ուժերը կենտրոնացնում է Արցախի ուղղությամբ և ՀՀ-ից Արցախի ՊԲ սնուցող ուղղություններով: 

Ըստ ազատամարտիկի՝ այն, որ Տավուշի հատվածում ԶՈՒ-ի փոխարեն սահմանապահ զորք է տեղակայելու, խոսում է այն մասին, որ հանգիստ են, գիտեն, որ հայկական կողմը ակտիվ գործողությունների չի դիմի, և իրենք ուժերը կուտակելու հնարավորություն կունենան: Նրա կարծիքով՝ պիտի ակտիվ գործողությունների անցնել ասվածը կանխելու համար, ընդ որում, պարտադիր չէ, հենց նույն ուղղություններից:

Վովա Վարդանովն ընդգծեց, որ Ապրիլյան պատերազմի հետ կապված ոչ թե այս կամ անձին պատասխանատվության ենթարկելու մասին պիտի խոսել, այլ պետք է հետևություններ անել, իսկ քաղաքական էլիտան հետևություններ չի էլ ցանկանում անել:

Վովա Վարդանովը նշեց, որ պաշտոնապես խոսվում է, թե բանակում լուրջ փոփոխություններ են տեղի ունենում, կոռուպցիան վերացնում են, թալանողները պատասխնատվության են ենթարկվում, բայց դա այդպես չէ, կադրային նշանակումները հակառակի մասին են վկայում:

«Մանվել Գրիգորյանն ի՞նչ է գողացել, թոզը փչել են ձեր աչքերին, տուշոնկա՞ է գողացել: ԵԿՄ-ն ակտիվ գործողությունների մասնակից էր, հավաքներին գնալիս դիմում էր ՊՆ-ին, ճամբար էր կազմակերպում, ՊՆ-ն, լավ հասկանալով, որ այդ ամենը անհրաժեշտ է մեր պաշտպանողականությունը բարձրացնելու համար, ռազմականացված կազմակերպությանը օգնում էր սննդով, հագուստով և այլն: Ախր Մանվելը շատ լուրջ հանցագործ է, այն, ինչ ասում են, գողանալ չի, ժամկետանց, անորակ տուշոնկենքը բանակից գողանալ է, ժամանակին ՊՆ-ից ես էլ եմ ստացել բանակի հետ համատեղ գործողություն անելու համար, ստիպված եղա իմ գրպանից հա´մ կազմակերպության տղաներին կերակրել, հա´մ վարժանքներին մասնակցող զինվորականերին. դա ուտել հնարավոր չէր»,-ընդգծեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ