17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մնացածն ապրած կենան. եթե ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ը պորտֆելներ վերցնեն, ինչ կանի Րաֆֆին

 ”Մենք չենք ճանաչում այս իշխանությանը, բայց անցած տարի, ես նախագահական ընտրություններում հաղթելով` իմ ոտքով գնացի այդ շենքը, եթե որևէ մեկը ուզում է իմ հետ խորհրդակցել, ես պատրաստ եմ, բայց փոփոխությունը պետք է տեղի ունենա այս իշխանությունից դուրս”,-լրագրողների հետ զրույցում ասաց ”Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը` պատասխանելով հարցին, թե ”Ժառանգությունը” կմասնակից այն կոնսուլտացիաներին, որոնք վարում է նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդարանական ուժերի հետ նոր վարչապետի թեկնածուի վերաբերյալ:

Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ”Ժառանգությունը” կոնսուլտացիային մասնակցելու հրավեր չի ստացել:

Իսկ առաջարկի դեպքում ”Ժառանգությունը” նախարարական պորտֆելներ կվերցնի, այս մասին նա ասաց, որ այս իշխանության ներքո նման բան չի կարող լինել: 

Հարցին` եթե ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն պորտֆելներ ստանան, ”Ժառանգությունը” կհայտնվի լուսանցքում, նա արձագանքեց.”Ես կհայտնվեմ, մնացածն ապրած կենան: Եթե որևէ մի ուժ գա առանձին գործարքի, մենք կարձագանքենք”: Նա չի հավատում, որ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն իշխանության աթոռների համար են պայքարում:

Ի պատասխան հարցի, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը այսօր կոչ է արել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ գործարքի չգնալ, նա ավելացրեց.”Ես կասեի՝ այո՛, ավելին, ցավում եմ, որ այսօր միացյալ հրապարակ կար Գյումրիում, որը համաձայնեցված էր, բայց տեղի չունեցավ, բայց ես նեղացկոտ չեմ”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ