17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը ՀԱԿ-ի համար ընդունելի չէ

”Մեզ համար ինչ նշանակություն ունի, թե ով է այդ մեծամասնությանը ներկայացնում”,-հարցին, թե ինչպես է վերաբերում ՀԱԿ-ը վարչապետի պաշտոնում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի թեկնածությանը, պատասխանեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

”Որևէ տարբերություն չկա, ՀՀԿ-ն կեղծված մեծամասնություն է, սովորական տապալված իշխանություն, այդ մեծամասնությունը անկախ դեմքերից պատասխանատու է բոլոր իշխանական գործունեության համար: Ինչի Տիգրան Սարգսյանի օրենքները, նախագծերը, բյուջեի նախագիծը, ծրագրերը այս նույն մեծամասնությունը չի ըդնունել, մենք դեմ ենք քվարկել, բայց այս նույն մեծամասնությունն ընդունել է”,-հավելեց նա:

Վերջինս շեշտեց, որ ՀԱԿ-ը մերժում է  մեծամասնության իրավունքը ձևավորել որևէ Կառավարություն:

Նախկին վարչապետի հրաժարականի հետ կապված պատգամավորը շեշտեց, որ իրենց համար դա անակնկալ չէր, նախագահը հասկացել էր, թե ինչ վտանգներ է պարունակում քառյակի հայտարարած շուրջօրյա հանրահավաքը, և դա միակ քայլն էր, որ կարող էր անել:

Հարցին, թե ում են ցանկանում տեսնել վարչապետի պաշտոնում Զուրաբյանը պատասխանեց, որ իրենք նախ և առաջ ուզում են խորհրդարանական ու նախագահական արտահերթ ընտրություններ, որ ձևավորվի ընտրված իշխանություն:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ