03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Հովհաննիսյանը հանդիպում է պահանջում կուսակցությունների ղեկավարների հետ

 ”Թե խորհրդարանում կա քառյակ, եռյակ, ես չգիտեմ, ես գիտեմ` մի բան, որ ժամանակն է, որ բոլորը խորհրդարանում ու խորհրդարանից դուրս գան այս պահի իրավիճակային տիրույթից, ու միասին գործ անեն, դա է ժողովրդի պահանջը”,-այսօր Ազատության հրապարակում հայտարարեց ”Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ապա անդրադառնալով նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականին` նա հաջողություն մաղթեց նրան և նկատեց. ”Եթե չլիներ ժողովրդական պահանջը, քաղաքական ուժերի համագործակցությունը, քաղաքացիական հասարակության պահանջը, ապա դա տեղի չէր ունենա”: 

 Նրա խոսքով` եթե հաջորդ վարչապետը լինի ՀՀԿ-ից, ապա կլինի նույն` ոչ լեգիտիմ ռեժիմի ներկայացուցիչ: ”Ես կարծում եմ, որ այս նոր իրավիճակի լույսի ներքո անհրաժեշտ է, ես չեմ խնդրում, չեմ աղաչում, բայց կարծում եմ արդեն հասունացել է, ժողովրդի մոտ հստակություն մտցնելու համար հասունացել է այն քաղաքական ու քաղաքացիական ուժերի ղեկավարների հանդիպումը, ովքեր պահանջում են իշխանափոխություն ու մասնակից են եղել երկրում այս արտահերթ իրավիճակի ստեղծման համար”: Նա ևս մեկ անգամ ողջունեց խորհրդարանական չորս ոչ իշխանական խմբակցությունների համագործակցությունը, բայց քանի դեռ չեն հանդիպել այդ ուժերի ղեկավարները, ըստ նրա, չի կարելի խոսել գլոբալ համագործակցության կամ քառյակի մաիսն: ”Հասունացել է  այն պահը, թե ով է պատրաստ հանդիպել ինձ հետ ժողովրդի դիմաց` որոշելու, թե ինչպես ենք հանելու ապրիլ ամիսը, և արդյոք ժողովուրդը ստանալու է իր միասնական հրապարակն ու իշխանությունը”: Հովհաննիսյանը հայտարարեց, որ այդ հանդիպումը պետք է, որքան հնարավոր է, շուտ լինի: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ