03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Զուրաբյանը չի բացառում` քառյակը կարող է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը դնել

”Ինչի ես պիտի որևէ բան բացառեմ”,-այսօր քառյակի փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` պատասխանելով հարցին, թե չի բացառում, որ քառյակը կարող է դնել նաև նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը:

”Ամեն մեկն իր տեսակետը հայտնել է, տարբեր մոտեցումներ կան, տարաձայնություններ կան, քննարկում ենք հետագա պայքրի ամենարդյունավետ ձևը, բայց մենք ներկայացրել ենք մեր տեսակետները, այլ քաղաքական ուժերն իրենց տարբերակաները և մենք հիմա քննարկում ենք”,-ասաց նա:

Հարցին, թե լուրջ են մոտեցումների տարբերությունները, նա արձագանքեց. ”Եթե լուրջ տարբերություններ չլինեին, մենք այսքան այստեղ չէինք քննարկի”: 

Ինչ վերաբերում է քառյակի առաջնորդների հանդիպմանը, ապա Զուրաբյանը տեղեկացրեց, որ դա ևս քննարկվել է` բոլոր հարցերն էլ քննարկվել են: 

Հարցին, թե չի կարծում, որ քառյակի գործունեությունը սպառված է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետեո, ՀԱԿ պատգամավորը պատասխանեց. ”Ինչու եք այդքան ողբվերգական դարձնում իրավիճակը, դրամատիզացիա պետք չէ: Քառյակը եկել էր ահմաձայնության մի ստրատեգիայի շուրջ, իրավիճակը փոխվել է, դուք էլ եք հասկանում, որ այն ստրատեգիան, որ ահմաձայնեցվել էր, այս նոր ստեղծված իրավիճակում չի կարող կիրառվել, մենք պետք է մշակենք նոր ստրատեգիա, ինչով մենք զբաղված ենք”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ