27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Րաֆֆին ներողություն խնդրեց

Ազատության հրապարակում մեկնարկել է ‘’Ժառանգություն’’ կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ահնդիպումը հասարակության հետ: Նախապես հայտարարվել էր, որայսօր Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակային հայտարրությամբ հանդես կգա:

Իր ելույթը նա սկսեց `անդրադարձ կատարելով մեկ տարի առաջվա դեպքերին:  Նախորդ ապրիլի 9-ին Ազատության հրապարակու Հովհաննիսյաննն էր երդում ունենում, ժողովուրդը իշխանափոխություն եր պահանջում: ‘’Այդ օրը չկար հրապարակում այն որակյալ կրիտիկական զանգվածը, որքան էլ ցանկությունը, ակնկալիքը. հույսը մեծ էր այդ օրը հարց լուծելու համար, եթե որևէ մեկի ակնկալիք չեմ իրականացրել, հուսախաբ եմ արել, ներողություն եմ խնդրում: Բայց այդ օրն առանց արյունի, իշխանափոխության առանց արյունի լինել չէր կարող, կային սադրիչներ երկու կողմում էլ’’,-այսօր հայտարարեց Հովհաննիսյանը:’’ Մենք այդ օրը նոր Հայաստանին ասեցինք այո’’,-ասաց ու խոստովանեց, որ այնքան հնարավորություն չկար, որ այդ պայքարն առաջ տաներ, բայց սա շարժում էր, որ ոչ մեկին ենթակա չէր, կախում չուներ ոչ մեկից, մայրաքաղաքից ու օլիգարխից:  ‘’Ես ներողություն չեմ խնդրում, որ թույլ չտվեցի որևէ մի քաղաքացու արյուն թափել’’:

Նա շեշտեց, որ  մեկ տարի հետո այդ պայքարը շարունակվում է: 

Այնուհետև Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ կառավարության հրաժարականին և նշեց, որ հենց դա էր պահանջում հասարակությունը, քաղաքական հոսանքները:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ