20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Քառյակի ներսում տարաձայնություններ կան

ԱԺ քառյկաի հանդիպումը քիչ առաջ ավարտվեց, սակայն ինչպես լրագրողներին հայտնեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, այսօր հանդիպումը կրկին կշարունակվի: 

Հանդիպումն ընդմիջվել է՝ Ժառանգություն կուսակցության հանրահավաքի պատճառով և կշարունակվի այսօր: ՛՛Կընդունվեն այնպիսի որոշումներ, որոնք չեն հուսահատեցնի մեր ժողովրդին՛՛,-նշեց նա:

՛՛Զուտ տեխնիկական պատճառներով ասելիքը շատ չէ, և նիստն այսօրվա ընդամենն ընդմիջված է այն պատճառով, որ Ժառանագությունը հավաք ունի Ազատության հրապարակում և հարգելով նրանց պատվիարակության խնդրանքը՝ ընդմիջել ենք նիստը՛՛,-ասաց նա և տեղեացրեց, որ վերջնական որոշում չկա և միակ բանը, ինչ կարող է ասել, այ է՝ բանակցություններն ընթանում են շատ արդյունավետ։ ՛՛Բանակցությունները շատ կոնստրուկտիվ մթնոլորտում են անցնում և շատ պրոդուկտիվ են։ Համաձայնության դաշտը փորձում ենք լայնացնել և փորձում ենք շարունակել՛՛,-ասաց նա։

Հարցին, թե պատգամավորը կարող է բացառել, որ քառյակը չի գնա իշխանության հետ կոալիցիա կազմելուն, ինչը հորդորել էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր այսօրվա հարցազրույցում, Լևոն Զուրաբյանը պատասխանեց. ՛՛Ես ոչ մեկի անունից չեմ ցանկանում խոսել, բայց վստահ եմ, որ կընդունվեն այնպիսի որոշումներ, որոնք չեն հուսահատեցնի մեր ժողովրդին՛՛։ ՀԱԿ պատգամավորը նկատեց, որ Լևոն Տեր-Պետրոյանի հորդորները քառյակը դարձրել է քննարկման առարկա։ Հարցին, թե հնարավոր է այնպես լինի, որ կրկին պահանջեն արդեն նոր Կառավարության հրաժարականը, Զուրաբյանը պատասխանեց.

՛՛Դուք հիմա ընդհատված հարցերին եք անդրադառնում։ Մենք հիմա փորձում ենք ստեղծել միասնական մարտավարություն։ Դուք գիտեք, որ ի սկզբանե քառյակն ունեցել է տարբեր մարտավարություններ Հայաստանում փոփոխությունների կամ իշխանափոխության լավագույն մարտավարության վերաբերյալ։ Այն, ինչ կատարվեց վերջին շաբաթների ընթացքում, այն էր, որ փաստորեն կարողացանք այդ մարտավարության շուրջ հասնել որոշակի համաձայնության գոնե առաջին քայլերի համար։ Հիմա դեռ չկայացած շուրջօրյա հանրահավաքի սպառնալիքի ներքո իշխանությունը նահանջեց, առաջ ընկավ այն պահանջից, որ պետք է ներկայացնեինք, սա նշանակում է, որ ստեղծվել է նոր իրավիճակ, որտեղ նորից հետագա քայլերի շուրջ կան տարաձայնություններ,այսիքն մենք նորից կանգնած ենք մի իրավիճակի առաջ, որ պետք է մարտավարությունը միասնական դարձնենք՛՛,-ասաց նա։ 

Մանրամասներն ու տեսանյութը՝ քիչ անց:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ