03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ԲՀԿ-ն խաղերի մեջ չի մտնելու Սերժ Սարգսյանի հետ

Քիչ առաջ Ազգային ժողովի ոչ իշխանական չորս խմբակցությունների փակ հանդիպումը ընդմիջվեց: Ընդմիջման ընթացքում հարցին, թե եթե ԲՀԿ ծրագրեն ընդունվեն, ԲՀԿ-ն մաս կկազմի ձևավոևվելիք Կառավարությանը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը պատասախանեց. ՛՛ԲՀԿ-ի օրակարգում նման հարց այս պահին չկա՛՛։

Հարցին, թե առաջարկ եղել է կոալիցիա մտնելու՝ ԲՀԿ պատգամավորը պատասխանեց. ՛՛Չէ, ես նույնիսկ չգիտեմ՝ այ նոր ասեցիք, որ իրենք հայտարարել են կոալիցիա։ Ես չգիտեի, որ կոալիցիոն Կառավարություն է կազմվում՛՛։ ԲՀԿ պատգամավորը նշեց, թե որքանով ինքն է տեղյակ, կոնսուլտացիայի հրավեր ևս չեն ստացել, ՛՛բայց այստեղ պնդում են, որ հրավեր ստացել են, բայց ես տեղյակ չեմ՛՛։

Ինչ վերաբերում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն մտքին, որ ապրիլի 28-ին նախատեսված հանրահավաքները պետք է կայանան և այդ դեպքում կարող են իշխանափոխության հասնել՝ Մարգարյանը նշեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ դա իր կարծիքն է և քառյակն է որոշում իր անելիքները։ ՛՛Մենք քառյակով կորոշենք մեր անելիքները այս իրավիճակում, քննարկում ենք այդ հարցերը՛՛,-ասաց նա։ Դիտարկմանը, որ Տեր-Պետրոսյանը հորդորել է քառյակին խաղերի մեջ չմտնել Սերժ Սարգսյանի հետ, Մարգարյանն արձագանքեց. ՛՛Մենք որևէ մեկի հետ խաղերի մեջ չենք մտել երբեք և չենք մտնի խաղերի մեջ որևէ մեկի հետ։ Ընդհանրապես քաղաքականության մեջ խաղը վատ բան է՛՛։ 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ