08 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

Լեւոն Ջուլֆալակյանը կիսում է որդու պոռթկումը /վիդեո/

 Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը մամուլի ասուլիսում  անդրադարձավ իր որդու Արսեն Ջուլֆալակյանի գրառմանը: Հիշեցնենք, որ վերջինիս տեսակետով չկա պետական հոգածություն ըմբշամարտի նկատմամբ:

Հայրը համաձայն է որդու տեսակետի հետ, սակայն ասաց, որ բոլորն էլ հոգում էն ըմշամարտի մասին: Խոսքը վերաբերում է նրան, որ միջազգային կարգավիճակ ունեցող  հայ մրցավարներ չունենք:

  “Եթե լիներ, ապա մրցավարներն ուշադիր կլինեին Հայաստանի նկատմամբ: Կգիտակցեին, որ պետք չի կողմնապահություն անել, քանի որ հայն էլ նրանց նկատմամբ կանի”,-ասաց նա: Ջուլֆալակյանի խոսքով կես քայլ է բաժանում միջազգային կարգավիճակով մրցավար ունենալու համար:

Henaran.am-ի այն դիտարկմանը, թե սպորտի եւ երիտասադրության նախարարության գործառույթն է դա, մարզիչը պատասխանեց՝ բոլորի:

  Հետաքրքիր այլ մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ