Հայաստանի մինչեւ 17 տ.-ի հավաքականը Շալլանդի գլխավորությամբ կմեկնի Մակեդոնիա
ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ ապրիլի 21-ից 25-ը Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը ՆՀՀ Մակեդոնիայում կմասնակցի ՈւԵՖԱ-ի զարգացման մրցաշարին, որտեղ մեր մրցակիցները կլինեն ՆՀՀ Մակեդոնիայի, Վրաստանի եւ Կիպրոսի հավաքականները: Այս օրերին 1998 թ. ծնված 48 ֆուտբոլիստներ մարզվում եւ հանդիպումներ են անցկացնում ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի գլխավորությամբ: Հենց այս ֆուտբոլիստներից էլ կընտրվեն այն խաղացողները, ովքեր, Բեռնար Շալանդի գլխավորությամբ, կմեկնեն ՆՀՀ Մակեդոնիա՝ մասնակցելու ՈւԵՖԱ-ի զարգացման մրցաշարին:
Մրցաշարի խաղացանկը.
22.04.2014 Վրաստան-Հայաստան (13:00)
22.04.2014 ՆՀՀ Մակեդոնիա-Կիպրոս (18:00)
23.04.2014 Կիպրոս-Վրաստան (13:00)
23.04.2014 ՆՀՀ Մակեդոնիա-Հայաստան (18:00)
25.04.2014 Հայաստան-Կիպրոս (13:00)
25.04.2014 ՆՀՀ Մակեդոնիա-Վրաստան (18:00)
Խաղերի սկիզբը՝ Երեւանի ժամանակով