29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մարդը ցանկություն հայտնեց, դիմում գրեց, դուրս եկավ

”Մարդը ցանկություն հայտնեց, դիմում գրեց, դուրս եկավ աշխատանքից”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: ”Պահն ինքն է հարմար գտել, այդ պահին տվեց հրաժարականը”,-նշեց նա` հավելելով, որ որպես կուսակից իրեն իհարկե հուզում է այդ փաստը, սակայն որևէ մեկը չի կարող բռնություն ցուցաբերել մարդու նկատմամբ, եթե նա այլևս չէր ցանկանում պաշտոնավարել:

Իսկ ”Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ” կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը գտնում է, որ արտաքին ուժերի ազդեցությունն է եղել հրաժարականի պատճառը: ”Դա այն պաշտոնը չէ, որ հրաժարվեն, շատ քաղցր է վարչապետի պաշտոնը, մեր երկրում լուրջ բաների է բերում:

Արտաքինի ազդեցությունն է, իսկ հրաշալի քառյակը ոչ մի գործոն չէր կարող ունենալ, որ ինչ-որ բան փոխվեր: Սերժ Սարգսյանն ամրպանդելու համար իր նախընտրած ուղին` Եվրոպայի ճաշակներով ձևավորված Կառավարությունից պիտի ազատվեր, ու դներ ՌԴ-ին հարմար Կառավարություն”,-նկատեց նա:

Ավետիսյանը հակադարձեց, որ այս կոնկրետ քայլեր էին արվում Կառավարության կողմից, որ ՀՀ-ը գնում է ՄՄ ուղղությամբ: Գիմիշյանը հեգնեց. ”Այո, Տիգրան Սարգսյանը երբեք չէր գնա Սերժ Սարգսյանի քաղաքականության դեմ ու դա ապացուցեց` սեպտեմբերի երեքից հետո կեցցե Ռուսաստան ասելով”: 

Ինչ վերաբերում է Նոր Կառավարությանն, ապա ՀՀԿ պատգամավորի համոզմամբ` ինչ ծրագիր էլ ներկայացնի, պետք է բխի նախագահի նախընտրական ծրագրից: Ավետիսյանը չցանկացավ հնչեցնել վարչապետի հավանական թեկնածուներից որևէ մեկի անունը: Գիմիշյանն էլ անուն չտվեց, միայն նկատեց.

 ”Վարչապետը չպիտի լինի այս Ազգային ժողովի ու Կառավարության կազմից, սրանք եվրոպամետ են,  նոր գաղափարներ կրող ու ուղղվածություն մշակող մարդ է պետք”: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ