23 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Մխիթարյանի ”Բորուսիան” հաղթեց ”Ռեալին”, սակայն դուրս մնաց մրցաշարից/վիդեո/

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկության ¼ եզրափակչի պատասխան խաղում Դորտմունդի ”Բորուսիան” առավելության հասավ ”Ռեալի” նկատմամբ:

Առաջին խաղակեսում երկու անգամ աչքի ընկավ Մարկո Ռոյսը, իսկ Դի Մարիայի 11 մետրանոց հարվածը ետ մղեց ”Բորուսիայի” դարպասապահը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում եւ ուներ դարպասը գրավելու մի քանի հնարավորություն, որոնցից մեկի ժամանակ գնդակը ետ մղվեց դարպասաձողից:

Հիշեցնենք, որ առաջին խաղն ավարտվել էր 3-0 հաշվով` հօգուտ ”Ռեալի”:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ