16 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

”Ոսկե մեդալի ակնկալիքով էի մեկնել Եվրոպայի առաջնությանը”.Գարիկ Բարսեղյան

Ինչպես հայտնել էինք, Ֆինլանդիայում ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկները նվաճել էին 1 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ:

Այսօր մամուլի ասուլիսում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը ամփոփեց արդյունքները: ”Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում երկրորդ տարին անընդմեջ գրավեցինք 6-րդ տեղը, ինչը լավ արդյունք է: Համոզված եմ, որ եթե Դավիթ Սաֆարյանը մասնակցեր, կգրավեինք 3-րդ տեղը”,-նշեց նա:

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն Գրիգոր Գրիգորյանը հայտնեց, որ Եվրոպայի առաջնությունում ամենաբարդ գոտեմարտը բուլղարացի ըմբիշի հետ էր.”Մեր ուժերը հավասար էին, բայց ինձ հաջողվեց հաղթել”: 

Եվրոպայի բրոնզե մեդալակիր Գարիկ Բարսեղյանն էլ, իր հերթին, հայտնեց, որ ուրախ է բրոնզե մեդալի համար, սակայն ոսկե մեդալի ակնկալիքով էր մեկնել Ֆինլանդիա:

”Գիտակցում էի, որ ուժեղ եմ բոլորից, սակայն շատ եմ տխրում, որ չկարողացա դառնալ չեմպիոն”,-նշեց Բարսեղյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ