13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Խայտառակություն կլինի

”Եթե ընդդիմությունն ընդհանրապես չլինի բոլոր այն միավորումներում, որտեղ իշխանությունն է, լավ կլինի”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺԿ նախագահ Արշակ Սադոյանը` պատասխանելով հարցին, թե եթե ազգային համաձայնության Կառավարություն ձևավորվի, դրանից հասարակությունը կշահի:

Սադոյանը նկատեց, որ այդ միասնության անունը պետք է դնել ոչ թե ազգային, այլ հակազգային: ”Բնական է` առանց ընդդիմության սխալները լինում են ավելի մեծ, սակայն տվյալ դեպքում մեխազնիմ ստեղծել Հայաստան պետության կառավարման, որտեղ առանց այն էլ մեծ խնդիրներ ունենք, պետք չէ”,-նկատեց նա:

Սադոյանը շեշտեց, որ Ազգային ժողովում ՀՀԿ-ը մեծամասնություն է, քչաթիվ ընդդիմությունն այստեղ հնարավորություն ունի նրան քննադատելու, իսկ եթե միավորվի, այլևս քննադատության չի ենթարկի ոչ մեծամասնությանը, ոչ էլ Կառավարությանը:  ”Հիմա եթե դրանք էլ միավորվեն, էլ ընդդիմություն չլինի՞, էլ ո՞նց պիտի այս երկիրը զարգանա, ո՞վ պիտի ասի` այս բանը սխալ արիք”:

Քաղաքական գործիչը համոզված է` ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն հակված են մտնելու կոալիցիա, ձևավորելու ազգային համաձայնության Կառավարություն, իսկ  ”Ժառանգությունն” ու ՀԱԿ-ը ուղղակիորեն չեն կարող մտնել կամ մտնելու դեպքում ”պիտի մինչև վերջ խայտառակ լինեն”: ”Բնական է, որ եթե ՀԱԿ-ը մըավ ազգային համագործակցության Կառավարության մեջ, նշանակում է` այն, ինչ 2008-ից սկսած անում էր, ուղղակի ձևանակություն է”,-եզրափակեց Սադոյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ