23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԼՀԿ-ն էլ կլինի կառուցողական ընդդիմության դաշտում, բայց շատ հարցերում չի հակադրվի «Իմ քայլին»

Դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրությունները զերծ էին ընտրակաշառքից, լրագրողների հետ զրույցում ասաց Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության մեջ ընդգրկված պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

«Ընտրակաշառքը որպես գործոն ընտրական գործընթացներում դերակատարում չունեցավ: Երկրորդ ձեռքբերումն այն էր, որ խոշոր կապիտալը, այսինքն՝ տնտեսական իշխանությունն ուղղակի մասնակցություն չուներ ընտրություններին և ներկայացված չի լինելու առաջիկա խորհրդարանում», – ասաց նա:

Խոսելով նոր խորհրդարանի պատգամավորի թեկնածուների փորձի պակասի մասին՝ Հարությունյանն ասաց, որ թեև նրանց շարքում խելացի մարդիկ շատ են, բայց նրանք փորձառության ակնհայտ պակաս ունեն, ինչը կարող է առաջիկա խորհրդարանի քաղաքական որակների վրա ազդեցություն ունենալ:

Անդրադառնալով ընդդիմությանը՝ Հարությունյանը նկատեց, որ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն ֆորմալ առումով ընդդիմություն են համարվում, բայց գործնականում ավելի շատ իշխանություններին կարող է հակադրվել ԲՀԿ-ն:

«Իշխանությանը հակակշռելու տեսանկյունից ավելի ակտիվ դերակատրում կունենա ԲՀԿ-ն, որովհետև նրա կազմում ընդգրկված պատգամավորների թեկնածուների գործունեությունը ստեղծում է տպավորություն, որ նրանք կարող են հակակշռել, ԼՀԿ-ն էլ կլինի կառուցողական ընդդիմության դաշտում, բայց կարծում եմ՝ շատ հարցերում ԼՀԿ-ն չի հակադրվի «Իմ քայլին»», – ասաց նա:

Հարությունյանը նաև ափսոսանք հայտնեց, որ ՀՀԿ-ն խորհրդարանում ներկայացված չէ՝ ընդգծելով, որ կարճ ժամանակահատվածում ՀՀԿ-ն կրեատիվ նախընտրական մրցապայքար տարավ և եթե մի քիչ երկար ժամանակ ունենար, կարող էր հաղթահարել 5 տոկոսի շեմը: 

Ըստ Հարությունյանի՝ ՀՀԿ հավաքած 4.7 տոկոս ձայները փաստում են, որ ՀՀԿ-ն հանրության մի հատվածի համար սպասելի և կենսունակ կուսակցություն է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ