20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

”Այժմ կհանգստանամ եւ կպատրաստվեմ Ստավանգերի մրցաշարին”’.Արոնյան

Ինչպես հայտնել էինք, Գերմանիայի ակումբային առաջնության չեմպիոն է հռչակվել ”Բադեն-Բադեն” ակումբը, որի կազմում հանդես էին գալիս Հայաստանի հավաքականի երկու գրոսմայստերներ՝ Լեւոն Արոնյանը եւ Սերգեյ Մովսիսյանը։

Արոնյանը Chess24-ի հետ զրուցել է մրցաշարի մասին։

”Ես ընդհանրապես ստիպված չէի խաղալ: Դա մշտապես իմ ընտրությունից էր կախված, եւ հիանալի էր, որ թիմը թույլատրել էր ինձ խաղալ, երբ ես ցանկանայի: Եվ նույնիսկ լավ է, որ սովորաբար խաղարկվող երկուսի փոխարեն երեք պարտիա եղավ. դա մեծ բավականություն պատճառեց ինձ:

Այժմ ես պատրաստվում եմ հանգստանալ եւ մտածել` ինչպես զարգացնել իմ խաղը: Հաջորդ մրցաշարը կլինի Ստավանգերում”,-հայտնել է Արոնյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ