26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Շաքարը նպաստում է ծերացմանը

Հոլանդիայում Լեյդենյան համալսարանի գիտնականները հաստատել են արյան մեջ պարունակվող շաքարի մակարդակի կապ այն հանգամանքի հետ, թե քանի տարեկան է երևում մարդը:

Ինչպես գրում է Raut-ը` հետազոտողները չափել են 30-50 տարեկան 600 կանանց արյան մեջ պարունակվող շաքարի մակարդակը: Այնուհետև ցույց են տվել այդ կանանց լուսանկարները 60 անհայտ փորձագետների և պարզել են, որ շաքարի ավելի բարձր տոկոս ունեցող կանայք ավելի տարիքով են երևում, քան նրանք, որոնց արյան մեջ շաքարի պարունակությունը համեմատաբար ցածր է:

Մեկ լիտր արյան մեջ մեկ միլիմետր շաքարի ավելացումը մարդու արտաքինը ծերացնում է հինգ ամսով:
Գիտնականները հայտարարել են, որ հաշվի են առել նաև այլ հանգամանքներ, այդ թվում՝ վատ սովորությունները:

Հետազոտվողներից ամենից տարեց արտաքին են ունեցել շաքարախտով հիվանդները, քանի որ այդ հիվանդության հետևանքով նրանց արյան մեջ մեծ քանակությամբ գլյուկոզա է պարունակվել: Փորձագետները գտնում են, որ շաքարով հարուստ սննդի օգտագործումը աղետ է դեմքի մաշկի համար:
Ըստ մասնագետների՝ լավ մաշկ ունենալու համար անհրաժեշտ է նպաստել մաշկի բջիջների առաջացմանը, իսկ շաքարը դրան խանգարում է: Նրանք խորհուրդ են տալիս սննդի մեջ չկիրառել խմորեղեն, թխվածքաբլիթներ և սպիտակ հաց: Արդյունքը հնարավոր կլինի նկատել մի քանի օրվա ընթացքում. մաշկը կդառնա ավելի քիչ չոր և արտաքին տեսքը կլավանա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ