26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ո՞րն է լավ քնելու գաղտնիքը

Մենք բոլորս գիտենք, թե ինչ է նշանակում վատ քնելը և հոգնած արթնանալը: Բայց նոր հետազոտությունը բացահայտել է, թե որն է լավ երազների գաղտնիքը: Ըստ հարցումների տվյալների՝ լավ քնելու համար հարկավոր է գնալ քնելու երեկոյան ժամը 10-ին` թեյ խմելուց և գիշերազգեստ հագնելուց հետո:

Daily Mail-ը գրում է, որ Bedeck ընկերությունը հարցումներ է անցկացրել 2000 մարդու շրջանում: Հարցումները նպատակ են ունեցել պարզել, թե ինչ են անում մարդիկ քնելուց երկու ժամ առաջ:

Պարզվել է, որ մարդկանց մեծամասնությունը քնելուց առաջ գրեթե մեկ ժամ անցկացնում է հեռուստացույց նայելով:

Bedeck ընկերության խոսնակ Տանյա Ջոնսոնն ասել է, որ լավ քնի համար կարևոր է, որ դրանից առաջ երկու ժամ շարունակ գրեթե ոչնչով չզբաղվես: Նրանք, ովքեր ամենալավ գիշերային քունն են ունենում, երեկոյան ժամը 9.10-ին խմում են իրենց վերջին բաժակ թեյը և այնուհետև գնում քնելու:

Մասնակիցների մեկ երրորդը նաև ասել է, որ լավ քնելուն օգնում է քուն մտնելուց առաջ որոշ ժամանակ գիշերազգեստով հանգստանալը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ