02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Կա քաղաքական կուսակցություն, որն իր վրա է ուզում տանել այդ «սևի» խնդիրը /տեսանյութ/

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների մասին, ասաց, որ իր պատկերացմամբ կունենանք շատ հանգիստ և հանդարտ քարոզարշավ, որի ժամանակ բոլորը կունենան իրենց գաղափարները արտահայտելու հնարավորություն:

«Ես կցանկանայի, որ մարդիկ ասեին ես հենց այն վարչապետն եմ, որին մեր քաղաքական կուսակցությունը առաջադրում է ընտրությունների ժամանակ»,-նշեց Պողոսյանը:

Հիշեցնելով հանրության մեջ վերջին շրջանում բուռն քննարկման ենթարկված «սևի» և «սպիտակի» բաժանման գաղափարը՝ Թևան Պողոսյանն ընդգծեց, որ դա կարծես դարձել է մի քանի կուսակցությունների նախընտրական փիառ մոտեցումը. «Կա քաղաքական կուսակցություն, որը իր վրա է ուզում տանել այդ «սևի» խնդիրը, մնացածը առայժմ միայն խոսում են լավ ծրագրերից ու լավ մոտեցումներից»:

Պողոսյանը նշեց՝ ընտրության արդյունքների ճշմարտացիության վրա որևէ մեկը կասկած չի հարուցի, և խոսքի ու մտքի ազատությունը ևս հնարավոր կլինի ամբողջությամբ տեղ հասցնել հանրությանը.

«Իսկ քաղաքական գործիչներին կմաղթեմ, որ իսկապես մշակեն այն մոտեցումների նկարագրումը, որը իսկապես խոսելու է իրենց ծրագրերից»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ