Մաշտոց , Նարեկացի, Թումանյան ու Նժդեհ ծնած ազգի կրթության նախարար իրավունք չունեք լինել
Լսեցի կրթության նախարարի ելութը՝ որպես մարդ, ով մասնագիտությամբ պատմաբան է ու դասավանդել է ՙՙՀայոց եկեղեցու պատմություն՚՚ առարկան։ Կոնկրետ հարցին կողմ եք, թե դեմ Հայոց եկեղեցու պատմության դասավանդմանը ու նույնիսկ ժամերի ավելացմանը խուսափողական, եթե կուզեք ֆռցնող պատասխան տվեց , թե բոլոր առարկաները վերանայման կարիք ունեն։
Այ պարոն նախարարի աթոռը զբաղեցնող անարդյունավետ պաշտոնյա, ասում եմ ձեզ, որ Հայոց եկեղեցու պատմությունը հարցական առարկա չի, դա անչափ կարևոր առարկա է ու ձեռքի հետ մի շրջանցեք թեման։ Այդ ձեր մուննաթով տոնը չհասկացա ԼԳԲՏ-ի հետ կապված։ Դուք տրանսգենդեր Կարաբինային ընդունում եք ու քննարկում ծավալում, մեր վրա մուննաթ խի եք գալիս։
Հ.գ.
Եթե գաղտնիք չի, կասեք այդ ինչ էիք քննարկում , կարողա սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության դասավանդումը դպրոցներում։ Ձեր ելույթը ուղղակի խայտառակություն էր, Մաշտոց , Նարեկացի, Թումանյան ու Նժդեհ ծնած ազգի կրթության նախարար իրավունք չունեք լինել։ Ամոթն էլա լավ բան ։
Գեղամ Պետրոսյան