“Տարվա կինը”` ըստ “GQ” ամսագրի /վիդեո/
Բրիտնական “GQ” ամսագիրը երգչուհի Լանա դել Ռեյին հռչակել է “տարվա կին”: 26-ամյա երգչուհին մրցանակն ստացել է Լոնդոնում` հանդիսավոր արարողության ժամանակ: Ի դեպ, հենց այսօր` սեպտեմբերի 6-ին, վաճառքի է հանվել ամսագիրի այն համարը, որի շապիկի համար Լանան մերկ է լուսանկարվել:
Ամսագրի խմբագիրները հայտնել են, որ որոշել են Լանային տալ կոչումը` շոու-բիզնեսում նրա “կտրուկ թռիչքի” համար: 2012-ին Լանան թողարկեց “Born To Die” ձայնասկավառակը, որը բրիտանական հիթ-շքերթում զբաղեցրեց առաջին տեղը, մի քանի պայմանագիր կնքեց եւ դարձավ “անհատ, որին քննարկում են”:
Լանա դել Ռեյի մրցանակը հանձնելու արարողությունը տեղի է ունեցել “Տարվա մարդիկ” մրցանակաբաշխության շրջանակներում: Մրցանակի են արժանացել նաեւ Մայքլ Ֆասբենդերը` “տարվա դերասան” , Սաշա Բարոն Քոենը` “տարվա կատակերգու”, Թոմ Ջոնսը` “լեգենդ”, Դոմինիկե Դոլչեն եւ Ստեֆանո Գաբանան` ‘տարվա դիզայներներ” անվանակարգերում եւ շատ այլ հայտնի դեմքեր:
http://youtu.be/loTdgMww8VU