23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Չնայած Աբրահամյանը “հանրապետական” ա … ԲՀԿ-ն հանրապետականի պա՞րտքն է տալիս

Սեպտեմբերի 9-ին թեժ ընտրապայքար է սպասվում նաեւ Արթիկ քաղաքում:

Նախապես առաջադրված հինգ թեկնածուներից երեքը ինքնաբացարկ ներկայացրին: Արդյունքում իրար դեմ պայքարելու են երկու հանրապետական՝  գործող քաղաքապետ  Խաչատուր Վարագյանն եւ սոցապահովության Արթիկի տարածքային բաժնի պետ Արմեն Աբրահամյանը:Վերջինիս աջակցում է նաեւ ԲՀԿ-ն:

Նշենք, որ Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, հատկապես Աբրահամյանին սատարում է ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանի ընտանիքը: Հիշեցնենք,  օրերս Արթիկում  նախընտրական կրքերի շիկացման արդյունքում միջադեպ էր գրանցվել:

Սակայն փորձագետները գտնում են, որ Արթիկում ընտրվելու մեծ շանսեր ունի քաղաքապետ Խաչատուր Վարագյանը: Նրան սատարում են նաեւ արթիկցի հանրապետականները:

Իսկ թե ինչո՞ւ է ԲՀԿ-ն պաշտպանում հանրապետական թեկնածուին, հարցի՝ն արթիկցիները զարմացած պատասխանեցին. “Բա ի՞նչ պիտի անի, Աբրահամյանը չնայած հանրապետական ա, անցած անգամ Բարգավաճի դեպուտատի համար արեց, հիմա պարտքն են վերադարձնում”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ