Հայտնի ամսագրերի ամենասկանդալային շապիկները /ֆոտո/
Ամսագրի շապիկը պետք է ուշադրություն գրավի, իսկ թե ինչ տպավորություն է այն թողնում գնորդի վրա, ընդհանրապես կարեւոր չէ:
Ջեյմա Լին Գրումեի սադրիչ լուսանկարը “Time”-ի շապիկի վրա, որում նա կրծքով կերակրում է իր 6-ամյա որդի Արամին, որը կանգնած է աթոռի վրա, բուռն արձագանք առաջացրեց: Ջեյման, ում եւս կերակրել են մինչեւ 6 տարեկանը, հայտնել է, որ իր ընտանիքում փորձարկվել է հնարավորինս երկարատեւ կրծքով կերակրումը, քանի որ այն նպաստում է երեխայի եւ ծնողի միջեւ սերտ կապվածությանը:
Եվ կրկին Լեդի Գագան: Այս անգամ նա հայտնվել է “Vogue”-ի շապիկին` իր հայտնի հագուստով` պատրաստված մսից:
“Love” ամսագրի շապիկին է հայտնվել “Gossip” խմբի վոկալիստուհի, ուղղափառ լեսբուհի եւ ֆեմինիստուհի, կամ պարզապես առանց բարդույթների կին` ոչ սովորական չափսերով` Բեթ Դիտին: Նման լուսանկար կարող էր հրապարակել միայն “Love” սկանդալային ամսագիրը:
“The New Yorker” ամսագիրը 2008-ին իր շապիկին տեղադրեց նկարիչ Բարի Բլիթի նկարը, որում պատկերված են Բարաք եւ Միշել Օբամաները` սատիրայի ժանրում: Այն խորհրդանշում էր սարսափեցնող տեխնիկան եւ ապատեղեկատվությունը, որն օգտագործվել է Օբամայի նախընտրական քարոզարշավի ժամանակ:
“Playboy” ամսագիրը պարզապես պայթյուն առաջացրեց 1995-ին` իր շապիկին տեղադրելով ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի դստեր` Փեթի Դեւիսի լուսանկարը, որը էրոտիկ էր նույնիսկ “Playboy”-ի համար: Լուսանկարում Փեթիի մերկ կուրծքը փակում են տղամարդու ձեռքեր: Ի դեպ, լուսանկարվելու պահին Փեթին 42 տարեկան է եղել: Համարի լույս տեսնելուց հետո ծագած սկանդալը քիչ էր մնում Ռեյգանի առողջությունն արժենար: Այն դարձավ ամսագրի լավագույն PR քայլը: