Ինչպե՞ս որոշել սեքսի որակը
Պատուհանից այն կողմ դադարում է աղմուկը, մարում են քաղաքի լույսերը, մթության մեջ դուք մնում եք երկուսով: Մի կողմ է դրված գինու կիսատ բաժակը: Գրկախառնումներ, համբույրներ եւ դուք հայտնվում եք անկողնում: Դուք շատ երկար եք երազել դրա մասին, շատ անգամներ եք պատկերացրել այդ պահը, սակայն…ինչ-որ բան այն չէ: Ամեն ինչ այնպես չէ, ինչպես պետք է լիներ:
Ժամանակակից հոգեբանների կարծիքով` սեքսուալ թեմաները շատ են շոշոփվում ռադիոյով, հեռուստատեսությամբ: Այդ երեւույթն ավելի շատ բացասական, քան դրական կողմեր ունի, քանի որ արհեստականորեն մարդկանց համոզում են` ինչպիսին պետք է լինի սեքսը: Շատ երիտասարդներ, մինչեւ սեռական ակտ ունենալն արդեն պատկերացում են ունենում դրա մասին: Ստեղծվում է հետեւյալ իրավիճակը: Ենթադրենք, դուք երկար ժամանակ դիետա եք պահել, եւ ձեր օրգանիզմը հետ է վարժվել սովորական ուտելիքից: Այդ պատճառով էլ եթե սեքսում որեւէ բան այնպես չլինի, ինչպես դուք եք պատկերացրել կամ տեսել ֆիլմում, ապա դուք պետք է մտածեք, թե ձեր զուգընկերոջ հետ ինչ-որ բան այն չէ:
Ամենատարածված կարծիքը սեքսի մասին այն է, որ եթե այն լավն է, ուրեմն պետք է ավարտվի օրգազմով: Մասնագետները, սակայն, պնդում են, որ դա այդպես չէ: Եվ նման սեքսուալ ստերեոտիպերը շատ-շատ են: Համարվում է, որ նախ գուգուրանքներ են հարկավոր, որ տղամարդիկ վայրկյանական են գրգռվում, որ շաբաթական 3 անգամ պետք է սեքս լինի եւ այլն:
Այժմ դուք կարող եք հանգիստ խղճով մոռանալ բոլոր այդ պնդումները: Հարկավոր է հիշել միայն հետեւյալը` յուրաքանչյուր զույգ կարող է զբաղվել իդեալական սեքսով: Եթե դուք 2 ֆիզիկապես եւ զգայական առումով առողջ մարդիկ եք, ապա դրանից ավելի հեշտ բան չկա: Դուք պարզապես կարող եք ձեր զուգընկերոջն ասել ձեր գաղտնի եւ համարձակ ցանկությունները եւ համատեղ իրականացնել դրանք: