Հայաստանյան լրատվամիջոցները բաժանված են տարբեր քաղաքական և տնտեսական ճամբարների /տեսանյութ/
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ամփոփելով երրորդ եռամսյակը և խոսելով՝ Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների մասին ասաց, որ ավագանու անցած ընտրությունները, որքան էլ անցել են հանդարտ և խաղաղ մթնոլորտում, այնուամենայնիվ իրենք արձանագրել են լրագրողի հանդեպ կիրառված ֆիզկական բռնության մեկ դեպք և մասնագիտական գործունեության խոչընդոտման մեկ փաստ:
«Այս արդյունքները համեմատելով 2017 թվականի մայիսի 14-ին տեղի ունեցած ավագանու ընտրությունների հետ, նկատում ենք, որ այն ժամանակ այդ տիպի խախատումները ավելի շատ էին«,-նշեց Մելիքյանը:
Երկրորդ եռամսյանի արդյուքների հետ համեմատականներ անցկացնելով վերջինս փաստեց՝ այս ամիս նվազել էին լրագրողների և լրատվամիջոցների հանդեպ տեղի ունեցած խախտումների ընդհանուր քանակը, և այդ թիվը 54-ից հասել է 38-ի:
Մելիքյանի ընդգծմամբ՝ հետհեղափոխական շրջանում և հատկապես Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ երևաց այն փաստը, որ Հայաստանյան լրատվամիջոցները բաժանված են տարբեր քաղաքական և տնտեսական ճամբարների. «Այդ երևույթը ավելի խորացավ, երբ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց իր՝ մեծ քաղաքականություն վերադառնալու մասին,-ասաց Մելիքյանը և հավելեց՝ լրատվամիջոցների տարբեր ճամբարների բաժանված լինելը արտացոլվում է այն բանով, որ այդ քաղաքական պայքարը, որը սրվել է այս ժամանակահատվածում, տեղափոխվել է լրատվական դաշտ և սոցիալական ցանցեր,-այստեղ մենք ոչ միայն անհադուրժողականության, այլ նաև էթիկական նորմերի խախտման ականատեսն ենք,-շեշտեց նա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: